Արմենակ Ուրֆանյանն այսօր կդառնար 30 տարեկան

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զինծառայող, զինված ուժերի կապիտան, 2016-ի ապրիլին տեղի ունեցած արցախա-ադրբեջանական կարճատև պատերազմի մասնակից և նահատակ Արմենակ Ուրֆանյանն այսօր կդառնար 30 տարեկան:
Արմենակ Ուրֆանյանը ծնվել է 1990-ի հունվարի 28-ին Երևանում: Արմենակ Ուրֆանյանը սովորել է ՀՀ ՊՆ Ռազմական ինստիտուտում։ Ուսումնառությունից հետո լեյտենանտի սպայական կոչում է ստացել։ 26 տարեկանում ստացել է կապիտանի զինվորական կոչում ու նշանակվել վաշտի հրամանատար՝ առաջին գծում։
Կապիտան Արմենակ Ուրֆանյանն իրեն հատկապես հերոսաբար է դրսևորել քառօրյա պատերազմի ժամանակ։ Պատերազմի առաջին իսկ օրերից եղել է Արցախի առաջնային գծում։ Ուրֆանյանն իր հրամանատարության ներքո գործող չորրորդ հրաձգային վաշտի անձնակազմի հետ միասին երկարատև մարտ է մղել հանկարծակի հարձակում գործած հակառակորդի հետ։ Անձնակազմին հետ ուղարկելով՝ կապիտան Ուրֆանյանը միայնակ շարունակել է մարտը՝ այդ ընթացքում խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվորներ։ Ի վերջո, ազերիների ձեռքը գերի չընկնելու նպատակով՝ իր մոտ մնացած վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցող թշնամու խումբը՝ նրանց պատճառելով զգալի մարդկային կորուստներ։

«Հայաստանի գլխավոր խնդիրներից մեկը զսպումների ու հակակշիռների բացակայությունն է»․ Հայկ Խանումյան
5501:06
«Սամվել Շահրամանյանի եղբորը տրամադրվել է 5 միլիարդի շինարարության տենդեր». Արթուր Օսիպյան
10700:54
«Նիկոլ Փաշինյանը հանցագործ կլանին, ում որակում է «փախած գեներալներ», տասնյակ միլիարդներ է փոխանցել». Արթուր Օսիպյան (տեսանյութ)
6300:36
Արթուր Օսիպյանը ներկայացրեց կալանավայրի անտանելի պայմանները (տեսանյութ)
7100:12
«Թրամփը բարձրացրել է Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու հնարավորությունը». Սեյմուր Հերշ
11400:07
«Գյումրիում՝ 102-րդ ռուսական բազայի հարևանությամբ, հուշարձան պղծելը բացարձակ քաղաքական ակցիա է». Դերենիկ Մալխասյան (տեսանյութ)
57Երեկ, 23:42
«Ինչպես ընտրել անվտանգ և որակյալ պաղպաղակ»․ ՍԱՏՄ
55Երեկ, 23:00
«Ռազմական ոստիկանությունն արգելում է բազում մեր հայրենակիցների լքել հայրենիքը». Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
78Երեկ, 22:48