Այսօր Արցախի հերոս Պետրոս Ղևոնդյանի` Պետոյի ծննդյան օրն է

Այսօր հայ ազատամարտիկ, Արցախի հերոս Պետրոս Ղևոնդյանի՝ Պետոյի ծննդյան օրն է: Նա կդառնար 56 տարեկան։
Ծնվել է 1964-ի հունվարի 30-ին Պռոշյան գյուղում: Եղել է Շուշի առանձնակի գումարտակի հրամանատարի տեղակալը, Պռոշյանի կամավորական ջոկատի փոխհրամանատարը։ Իր հրամանատարությամբ գործող գումարտակի հետ նա մասնակցել է Շահումյանի, Մարտակերտի, Մարտունու և Հադրութի շրջանների տասնյակ բնակավայրերի ազատագրման մարտերին, Քելբաջարի թշնամական հենակետերի ոչնչացման ռազմագործողությանը՝ բազմիցս ցուցաբերելով խիզախություն ու հերոսություն։
Պետոն 1989-ից ակտիվ մասնակցել է Հայաստանի սահմանամերձ գյուղերի ինքնապաշտպանությանը և ազատագրական մարտերի Արցախի ամբողջ տարածքում:
1994-ի հունվարին Պետոն փոքր խմբով անցնում է Քարվաճառ՝ Օմարի լեռնանցք՝ տեղի պաշտպանական ջոկատներին օգնելու նպատակով: Նա մշակում և իր գումարտակով իրականացնում է լեռնանցքի ազատագրման ծրագիրը: 1992-ից Պետրոսը Շուշիի առանձնակի գումարտակի փոխհրամանատարն էր:
«Ոչ մի անգամ չեմ ասել՝ մի գնա: Իհարկե, ծնողը ինչքան էլ դեմ լինի, եթե ինքը ձգտում է գնալու, պիտի գնա: Ու գնաց»,- մի առիթով ասել է հերոսի հայրը:
Նա մահացել է 1994-ի փետրվարի 14-ին՝ Քարվաճառում՝ վիրավոր զինակցին օգնություն ցույց տալու ժամանակ։
Պետոյի անունն են կրում Եղեգնուտի և հարազատ Պռոշյանի դպրոցները: 2007-ից ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում, որտեղ սովորել է Պետրոսը, նրա անունը կրող լսարան է բացվել: 1994 -ին լույս է տեսել Համլետ Գևորգյանի «Պետոն» գիրքը:
2001-ին նրան շնորհվել է Արցախի հերոսի կոչում:

«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
150Երեկ, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
154Երեկ, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
23512.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
24112.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
43610.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
62008.09.2026, 23:12
«Հովհաննավանքը հայ ժողովրդի սրբությունն է, ոչ թե ռաբիս երաժշտության տակ փող աշխատելու «օբյեկտ»». Սամվել դպիր Գրիգորյան
76307.09.2026, 08:42
Քարահան Թեփեում հայտնաբերվել է 11 հազար տարվա եզակի արձան (լուսանկար)
80206.09.2026, 22:36