ՀՀ-ում նոր քրգործ է հարուցվել` Ռուսաստանից զենք մատակարարելու մրցույթի վերաբերյալ․ #РИАНовости

Հայաստանում քրեական նոր գործ է հարուցվել ռուսական ORSIS ռազմարդյունաբերական ընկերության շահերը ներկայացնող փաստաբանի գործունեությանը ՀՀ ՊՆ կողմից խոչընդոտելու փաստով, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով սեփական աղբյուրը։
Ըստ գործակալության՝ նոր գործը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հարուցել է ոչ թե բուն գործընթացի վերաբերյալ, այլ ՀՀ ՊՆ բարձրաստիճան ներկայացուցչի կողմից արժեքավոր նվեր տալու, այդ նույն անձի կողմից ORSIS-ը ներկայացնող փաստաբանի՝ ՀՀ-ում գործունեություն ծավալումը խոչընդոտելու փաստերով: ՀՀ Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը РИА Новости-ի հետ զրույցում հաստատել է նոր քրգործ հարուցելու փաստը՝ առանց մանրամասներ ներկայացնելու:
Հիշեցնենք՝ 2019թ-ի մայիսին ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր տենդեր՝ մի քանի միլիոն դոլար արժողության զենք-զինամթերք մատակարարելու վերաբերյալ։ Ռուսական ORSIS ընկերությունը հայտ էր ներկայացրել, սակայն տենդերը շուտով փակվել է՝ ընկերության համար անհայտ պատճառով։ Դրանից հետո ռուսական ընկերությունը դիմել է բողոքարկման հանձնաժողովին և Հայաստանում իրենց շահերը ներկայացնող փաստաբանին, հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի «ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք» հոդվածով։
Նշենք, որ ORSIS ընկերությունը «Промтехнологии» խմբի մի մասն է, և արդեն մի քանի տարի է՝ ՀՀ-ին զենք, զինամթերք և ռազմական օպտիկական միջոցներ է մատակարարում:

«Հայաստանն այլևս ազգային պետություն չէ»․ Նաիրի Հոխիկյան
5211:12
«Մեր տարածքի, ինքնության ու մշակույթի դեմ մտածված արշավ է գնում»․ Հասմիկ Սողոմոնյան
7209:00
Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
7308:18
«Շանտաժն ու լաչառությունը դարձրել են քաղաքական կատեգորիա»․ Էդուարդ Շարմազանով
6502:06
«Ո՞նց չկարողացանք մարդակենտրոն երկիր ունենալ»․ Սարհատ Պետրոսյան
7201:18
«Պետք է Փաշինյանի դեմ զրպարտության համար հաղորդում ներկայացնել դատարան»․ Հրայր Կամենդատյան
6600:30
Ռուբեն Հակոբյանի նկատմամբ վարչական հսկողություն է կիրառվել
76Երեկ, 22:18
«Մեզ համար կենսական նշանակություն ունի «Ազգ-Տաճար» - «Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը». Բագրատ Սրբազան
69Երեկ, 21:06