Այսօր լրանում է Հայկ Ասատրյանի 120-ամյակը
![]() 560 Չորեքշաբթի, 05 փետրվարի, 2020 թ., 14:20 Այսօր հայ հասարակական-քաղաքական գործիչ, խմբագիր, փիլիսոփա Հայկ Ասատրյանի ծննդյան օրն է (1900թ., փետրվարի 5, Թուրքիա): Մասնակցել է 1921 թ. փետրվարյան ապստամբությանը, այնուհետև բնակություն հաստատել Բուլղարիայում և Ռումինիայում։ Ավարտել է Բեռլինի բարձրագույն քաղաքական դպրոցը և Պրահայի համալսարանի փիլիսոփայության բաժինը՝ փիլիսոփայական գիտությունների դոկտորի կոչումով։ Եղել է Գարեգին Նժդեհի հիմնադրած Ցեղակրոնության գաղափարակիցը։ Խմբագրել է պարբերականներ, հատկապես նշանավոր «Ռազմիկ» կիսաշաբաթաթերթը, Նժդեհի հետ միասին (1937-1944 թթ.)։ Համատեղ հիմնադրել և քարոզել են Տարոնական շարժում կամ Տարոնականություն հայրենասիրական գաղափարական հոսանքը, տպագրել «Ցեղ և հայրենիք» ամսագիրը։ Գործուն մասնակցություն է ունեցել ֆաշիստական այն քարոզչության ժխտման գործում, որի համաձայն իբրև թե հայերը ոչ թե հնդեվրոպական (արիական), այլ սեմական ծագում ունեն, և որը կարող էր սպառնալիք դառնալ հայերի ջարդի համար, ինչպես այդ տեղի ունեցավ հրեաների հետ։ Հայկ Ասատրյանը հանդես եկավ «Հայաստան-Արիական նախադիրք Առաջավոր Ասիայում» գրքով, որի առաջին մասը լույս է տեսել 1943 թ. Սոֆիայում, Նժդեհի առաջաբանով, իսկ երկրորդ մասը մնացել է անտիպ։ Հայկ Ասատրյանը զբաղվել է կուսակցական գործունեությամբ, եղել է ՀՅԴ Բալկանների կենտկոմի անդամ, ունեցել է տարաձայնություններ գործընկերների հետ, որի արդյունքում հեռացվել է կուսակցությունից (1935 թ.)։ 1944 թ. Բուլղարիայում ձերբակալվել է «Սմերշի» կողմից, դատապարտվել է տասը տարվա ազատազրկման և մինչև 1955 թվականը տառապել խորհրդային բանտերում։ Մահացել է 1956թ.-ին, հունվարի13-ին Բուլղարիայում: Քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը տեղեկացնում է, որ «Վերելք» միությունը 2020-ը հայտարարել է Ասատրյանական տարի, և տարվա համար նախատեսված են մեծ մտածողին նվիրված միջոցառումներ: |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
284Երեկ, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
451Երեկ, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
94025.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
88424.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
51324.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
46324.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
48023.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
64321.02.2026, 00:42
