#DeutscheWelle-ի անդրադարձը՝ ՀՀ-ում սահմանադրական հանրաքվեին

Սահմանադրական հանրաքվեն Հայաստանում կանցկացվի գարնանը, որը ներառում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունների դադարեցումը, անդրադարձ է կատարել գերմանական Deutsche Welle մեդիաընկերությունը: Փետրվարի 6-ին խորհրդարանն ընդունեց «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» որոշման նախագիծը: Ի պաշտպանություն այս որոշման՝ ելույթ ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ԲՀԿ խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը, իսկ «Լուսավոր Հայաստանը» դեմ քվեարկեց։ Ըստ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի՝ հանրաքվեն կանցկացվի մարտի վերջից մինչև ապրիլի 5-ը ժամանակահատվածում: «Դա կախված է նրանից, թե երբ Հայաստանի նախագահը կստորագրի որոշումը»,-լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Մակունցը:
Հիշեցնենք՝ նախագծի հեղինակներն առաջարկում են 1995 թվականի հուլիսի 5-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով, 213-րդ հոդվածը, որը վերաբերում է Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարմանը, շարադրել նոր խմբագրությամբ. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է: Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը և դատավորների ընդհանուր ժողովը: Սույն հոդվածի 1-ին մասի հիման վրա մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների լիազորությունները համարվում են դադարած, իսկ առաջացած թափուր տեղերը համալրելու ժամկետները և այլ մանրամասները սահմանվում են «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով նախատեսված կարգով»:
Ըստ Deutsche Welle-ի՝ Հայաստանի իշխող կուսակցությունը՝ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ, ձգտում է հասնել Սահմանադրական դատարանի նախագահի հրաժարականին՝ պնդելով, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի քննության ընթացքում կան խախտումներ։ Հոկտեմբերիի սկզբին խորհրդարանը որոշեց զրկել Թովմասյանին լիազորություններից՝ նամակ ուղարկելով Սահմանադրական դատարան, սակայն դատավորները հրաժարվեցին այդ նախաձեռնությունը դնել շրջանառության մեջ: Իսկ ավելի վաղ՝ սեպտեմբերին Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց երկրի նախկին նախագահ Քոչարյանին ձերբակալելու և կալանավորելու դատարանի որոշման դեմ։ Նոյեմբերին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը չենթարկվեց որոշմանը և Քոչարյանին թողեց կալանքի տակ, հավելում է լրատվամիջոցը:

«Ինչո՞ւ է հեշտ ունեզրկել, ձերբակալել կամ մեկուսացնել Հայաստանի մեծահարուստներին»․ Արա Պողոսյան
6300:24
«Պղնձի համաշխարհային գների աճը ՀՀ տնտեսության վրա թողնում է ուղղակի ազդեցություն»․ Հրայր Կամենդատյան
59Երեկ, 23:42
«Պատասխանատվությունը պետք է փնտրել ոլորտը ղեկավարող իշխանության մակարդակում»․ Գառնիկ Դանիելյան
75Երեկ, 22:54
«Պահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի». Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
84Երեկ, 22:36
«Հայկ Սարգսյանը կծիկ է բացել, նրան կկալանավորեն, կդնեն կուսակցության զոհասեղանին»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
91Երեկ, 22:24
«Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար ոչ թե պետք է 10 տարի աշխատեր նախագահ, այլ 20833 տարի»․ Գևորգ Պապոյան
79Երեկ, 21:54
«Փաշինյանը ժողովրդին պատերազմով ահաբեկելիս «խաղաղությամբ» է փորձում սպանել»․ Նարինե Մկրտչյան
70Երեկ, 21:06
«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
205Երեկ, 20:24