«Միայն անձերի փոփոխությունը հակահեղափոխական օրակարգ է». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքան իր էջում գրել է. «Իշխանությունը գնում է հերթական կեղծիքին. դատական իշխանության հետ շատ քիչ կապ ունեցող Սահմանադրական դատարանի կազմում փոփոխություններ կատարելու սեփական մղումը ներկայացվում է որպես դատական իշխանության բարեփոխման քայլ:
Առանց ամբողջական սահմանադրական փոփոխությունների, այն է՝ առանց ներկայիս ոչ լեգիտիմ, ապօրինի և հանցավոր սահմանադրության կասեցման (թեկուզ հենց հանրաքվեով) կամ ամբողջական վերափոխման, այն տեղ-տեղ սեփական շահերին հարմարեցնելն ուղղակի ոտնձգություն է Հայաստանի ժողովրդավարացման դեմ: Եվ այդ ոտնձգության առաջամարտիկի դերն այսօր սկսում են ստանձնել ոչ միայն նախկին հանացավոր ռեժիմի ուժերը, այլև հենց ինքը՝ այսօրվա իշխանությունը:
Սա անչափ վտանգավոր երևույթ է: Սահմանադրությանն առնչվող այսպիսի, կրկնում եմ՝ ԱՅՍՊԻՍԻ փոփոխության օրակարգը չի կարելի պաշտպանել: Չի կարելի իշխանության համար վտանգավոր անձերի հեռացմամբ լեգիտիմացնել ապօրինի սահմանադրությունն ու անձերի փոխարինման համար հանրապետական հանրաքվե անցկացնել՝ ոչ միայն անսասան թողնելով ապօրինի սահմանադրությունը, այլև դրանով լեգիտիմացնելով և ամրապնդելով այն: Գործող սահմանադրությունը, որն այսօր սկսել է գովերգել այս վարչապետը, բռնատիրության պատվերով և նրա համար կարված սահմանադրություն է: Այսօր այդ սահմանդրությունն իր հենարանն է դարձնում նոր իշխանությունը և սեփական մանր օրակարգեր ներքաշում ժողովրդին՝ նրան հետ պատվիրակելով սեփական պարտականությունը՝ երկրում հեղափոխություն կատարել:
Իշխանությանն անհրաժեշտ է վերջապես քաղաքական դաս տալ և բոյկոտել այսպիսի հանրաքվեն կամ քվեարկել ՈՉ: Բայց դրա համար քաղաքական գրագիտություն է անհրաժեշտ: Իսկ այն մենք չունենք: Մենք դիտարկում ենք այս հանրաքվեն որպես նախկին ռեժիմի դեմ պայքար, մինչդեռ դա նախկին ռեժիմի ժառանգության ամրապնդման ցայտուն օրինակ է:
Ցավով անհրաժեշտ է արձանագրել, որ նախկին ռեժիմների երեսուն տարվա տքնաջան աշխատանքն արդյունք է տվել. այսօր մենք ունենք խորապես քաղաքականապես անգրագետ հասարակական լայն շերտեր, որոնցից սկսում են օգտվել ներկայիս իշխանությունները:
Սահմանադրությունն անհրաժեշտ է փոխել ամբողջությամբ: Ամբողջությամբ: Մասնակի՝ միայն անձերի փոփոխությունը հակահեղափոխական օրակարգ է: Մի օրակարգ, որ հեղափոխության օրերից որդեգրեցին պսևդոհեղափոխական ուժերը: Այն ուժերը, որ այսօր կառավարում են երկիրը»:

«ԵԽԽՎ զեկույցն արձանագրեց ԱԺ-ում ԲՀԿ-ին պատկանող մանդատների գողությունը»․ Մեսրոպ Եսայան
1710:30
«Տարօրինակ է, որ իշխանությունը ԵԽԽՎ զեկույցից հետո դեռ չի ասել՝ եթե ԲՀԿ-ն ԱԺ-ում լիներ, պատերազմ կսկսվեր»․ Տիգրան Աբրահամյան
4110:06
«Կատարի՝ ԱՄՆ-ի և Իրանի դիրքորոշումները մերձեցնելու փորձերն արդյունք չեն տվել»․ #Axios
12509:18
Դատավորի քննությունից մասսայաբար կտրվում են․ «Հրապարակ»
5309:06
Գագիկ Ծառուկյանի հետ առնչվող քրեական վարույթներով իրավապահները կրկին ակտիվացել են. «Ժողովուրդ»
6609:00
«Սուվորովի հայկական արմատների մասին վարկածը հիմնված է նրա մոր տոհմաբանության վրա»․ Հրայր Կամենդատյան
11203:06
«Նախաձեռնել միջընտրազանգվածային երկխոսություն․ սա է առողջացման միակ ռեսուրսը»․ Վահե Հովհաննիսյան
10702:06
Պատմության մեջ առաջին անգամ Մարոկկոն կին վարչապետ ունի
28200:25