Վանեցյանի կուսակցությունը՝ ընդդիմություն Փաշինյանի կառավարությանը․ #Интерфакс

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը հարցազրույց է տվել ռուսական Интерфакс գործակալությանը։ Վանեցյանը նշել է, որ քաղաքական նոր կուսակցություն ստեղծելով՝ հանդես է գալու որպես ընդդիմություն Նիկոլ Փաշինյանի կառավարությանը: «Քաղաքական նոր ուժը լինելու է կենտրոնամետ, աջակողմյան կենտրոնամետ ուժ: Այս պահին ընթանում է համախոհների և հնարավոր գործընկերների հետ խորհրդատվությունների գործընթացը, և միայն բոլոր հնարավոր քննարկումներից հետո կներկայացնենք ծրագրային կետերն ու հետագա գործողությունների ճանապարհային քարտեզը»,- հայտարարել է Վանեցյանը:
Նրա խոսքով՝ ներկա դրությամբ Հայաստանում առաջացել են շատ խնդիրներ, որոնք լուծում են պահանջում, իսկ կառավարությունը հետ է կանգնել 2018 թվականի գարնան թավշյա հեղափոխության ծրագրերից:
Հիշեցնենք, օրեր առաջ MAMUL.am-ն իր՝ «Ռուսական КГБ-ն և նրա ռուսահայ ներկայացուցիչները կֆինանսավորեն Արթուր Վանեցյանի հիմնադրամը» հրապարակմամբ անդրադարձել էր Արթուր Վանեցյանի գործունեությանը:

«Ներհանրային, միջընտրազանգվածային երկխոսությունը՝ որպես միակ ելք». Վահե Հովհաննիսյան
5400:18
«Իրանի չար ռեժիմը կընկնի ավելի շուտ, քան ոմանք կարծում են». Նեթանյահու
10600:06
Իրանի նախագահը Նիկոլ Փաշինյանին է նվիրել «ԱՄՆ-ի օգնությունը» վերնագրով գիրք (տեսանյութ)
74Երեկ, 22:30
«Փաշինյանը ներհայաստանյան զսպանակը չսեղմելու մեկ ճանապարհ ունի». Վլադիմիր Մարտիրոսյան
89Երեկ, 20:18
«Երբ պետական համակարգը հենվում է վախի, ատելության և բռնության վրա, այն ներսից դատարկվում է»․ Հրայր Կամենդատյան
101Երեկ, 18:00
«Ադրբեջանն ավելի ագրեսիվ կերպով է առաջ տանում «Արևմտյան Ադրբեջանի» թեման»․ Թաթուլ Հակոբյան
103Երեկ, 17:24
«ՀԱԵ-ում հաստատված փաստացի վիճակը շատ ավելի ծանր է․ շատ ավելի ճգնաժամային է, քան ես պատկերացնում էի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
134Երեկ, 17:12
«Եթե ՔՊ-ն մնա իշխանության, սահուն ու փափուկ ուժով կստրկացնեն»․ Վահե Սարգսյան
101Երեկ, 17:06