Արծրուն Հովհաննիսյանը՝ #ORSIS_ARMS-ի շուրջ ծավալվող զարգացումների մասին

Այսօր տեղեկություն հրապարակվեց մամուլում, որ ՊՆ փոխգնդապետ Արթուր Գալստյանը, որը բաժնեմաս ուներ «ORSIS ARMS» ընկերությունում և իր հորեղբոր տղան՝ Վիլեն Գալստյանը, որն աշխատում է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի սպառազինության վարչությունում, զենքերի մատակարարման մրցույթների կազմակերպման հարցերում համագործակցում են: Մասնավորապես մամուլը գրել էր, որ Վիլեն Գալստյանի ուղիղ վերահսկողությամբ են կատարվում փորձարկումները, նա է կազմում տեխբնութագրերը և դրա արդյունքում այլ ընկերությունների ապրանքատեսակներ դուրս են մնում մրցակցությունից, առավելությունը տրվում է հորեղբոր անվան հետ կապվող ՍՊԸ–ին:
Factor TV-ի եթերում ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ այս փոփոխությունները ՊՆ չեն հասնում, ասել է. «Այդ դեպքի շրջանակներում կա քրեական գործ, ես ձեռնպահ կմնամ հստակ մեկնաբանություններ տալուց, թե ինչ է տեղի ունեցել: Բայց, եթե որևէ մեկս ԶՈւ-ում կատարում ենք գործունեություն, որն օրենքից դուրս է՝ միանշանակ պետք է լինի պատասխանատվություն»:
Մանրամասները՝ տեսանյութում:

«Փորձ է կատարվել փոշիացնել ԴՕԿ կուսակցության իրական ձայները»․ Լևոն Բաղդասարյան
4116:12
«Ասում են՝ Գագիկ Ծառուկյանին չթողեցին դուրս գալ երկրից». Մարատ Եգանյան
6316:00
«Հույս ունենք, որ ընտրություններից հետո ՀՀ-ում իրավիճակը կկայունանա». Լեբեդև
6815:51
«Մանդատները վերցնելու կամ դրանցից հրաժարվելու հարցը քննարկելը ժամանակավրեպ է»․ Արթուր Ղազինյան
5515:24
«Սանտա Բարբարա սերիալ հիշեցնող դատավարություններին պետք է վերջ դրվի». Նիկոլ Փաշինյան
6415:18
«Ովքեր ընտրակաշառք վերցնելու կամ տալու մեջ բռնվել են, պետք է լինեն բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5315:12
«Նախընտրում ենք սպասել պաշտոնական արդյունքներին»․ Պեսկով
8214:51
Վերահաշվարկի աշխատանքները մեկնարկել են (տեսանյութ)
6314:42