Վահե Գրիգորյանը՝ «գաղտնի գործուղումների» մասին
![]() 493 Ուրբաթ, 14 փետրվարի, 2020 թ., 11:40 Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի համաքաղաքացիներ, երեկ մի լրատվամիջոց, հղում կատարելով ՍԴ աշխատակազմի ղեկավարի, մի ընդարձակ նյութ էր հրապարակել այն մասին, որ ես 3 անգամ «գաղտնի գործուղումների» եմ մեկնել: Սա հերթական ապատեղեկատվությունն է, որը, ինչպես և նախկինում ևս, իրականացվում է օգտագործելով Հայաստանի Սահմանադրական դատարանի անունը, նման կուսակցական քարոզչության աղբյուր ծառայեցնելով պետական իշխանության բարձրագույն մարմինը: Իրականում. - Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ես մեկնել եմ գործուղման Վարշավա՝ Լեհաստանի Հանրապետության մարդու իրավունքների հանձնակատարի հրավերով՝ Լեհաստանի Մարդու իրավունքների 3-րդ Ազգային Կոնգրեսի հյուրի կարգավիճակով: Այս այցի մասին պատշաճորեն տեղեկացված է եղել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, իսկ իմ այցի ողջ ընթացքում ինձ, ըստ կարգի, ուղեկցել և անհրաժեշտ տեղեկատվությամբ և անհրաժեշտ խորհուրդներով ապահովել է Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանը: Այս այցի ընթացքում ես հանդիպումներ ունեցել եմ Լեհաստանի ՄԻՀ հետ պաշտոնական և ոչ պաշտոնական, իմ նախկին կոլեգաներից մի քանի իրավաբան-գիտնականների հետ, եղել եմ բանախոս՝ խոշտանգումների կանխարգելման միջազգային մեխանիզմների արդյունավետության հարցերով. - 2019-ի դեկտեմբերին և 2020-ի հունվարին, ընդհանուր թվով 6 աշխատանքային օր ընտանիքիս հետ հանգստյան եմ մեկնել Լոնդոն (ամանորյա տոներն անցկացնելու) և Հռոմ՝ կարճատև հանգստի. - Վերը թվարկված բոլոր բացակայությունների մասին ՆԱԽԱՊԵՍ և մինչև աշխատանքային ամսվա ավարտը գրավոր տեղեկացրել եմ ՍԴ աշխատակազմի հաշվապահական հաշվառման և ֆինանսական վարչությունը՝ խնդրելով բացակա օրերի համար իմ աշխատավարձից համապատասխան նվազեցումներ կատարել: Կարևոր եմ համարում այս պարզաբանումները հրապարակայնորեն ներկայացնելով Հայաստանի քաղաքացիների և պետական իշխանության մարմինների ուշադրությունը հրավիրելով այն հանգամանքին, որ սա 3-րդ անգամն է, որ Սահմանադրական դատարանի անդամ Հրայր Թովմասյանի ուղղակի գիտությամբ, եթե ոչ ցուցումով պետական բարձրագույն մարմիններից մեկը Հանրապետության Սահմանադրական դատարանը պաշտոնապես ներգրավվում է Սահմանադրական դատարանի դատավորի դեմ ապատեղեկատվության տարածման մեջ»: ![]() |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35

