«Ասեց՝ պետք լինի կգյուլլեմ էդ Նիկոլին». Աշոտ Վանյան

«Ես զինվորական եմ ու սովոր եմ խոսել փաստերով»,- «Առաջին լրատվական»-ի եթերում ասել է՝ ՌՈ պետի նախկին տեղակալ Աշոտ Վանյանը՝ բացելով գրառումների տետրն ու ընթերցելով դրանցից մեկը. «Այս գրքում 4 տարի է՝ գրառումներ եմ կատարում: Հիմա կկարդամ 20.04.18 թվականի գրառումս. 14:30 խորհրդակցություն՝ ՌՈ պետի մոտ: Ես չեմ ասի այն բառերը, որ նա հնչեցրել է ներկայիս վարչապետի հասցեին, անձնական բնույթի վիրավորանքներ են: Մոտ 20 հոգի գնդապետ, փոխգնդապետ հավաքվել ենք իր մոտ ու ես՝ լինելով ՌՈ պետի միակ տեղակալը, հետևյալ հրահանգն եմ ստացել. իր բառերով եմ ասում. «Սրանից հետո, եթե հանկարծ էդ թաթփուկները փակեն զինվորական ավտոշարասյան առջևից, ձերոնց կասեք՝ դուրս գան իրենց մեքենայից, նստեն էդ գռուզավիկների վրա ու ճանապարհը բացեն, տրորեն անցնեն: Եթե մի քանի հոգի էլ մահանա, ոչինչ, բա հեղափոխություն ա, Մարտի 1-ին 10 հոգի մահացավ, հիմա էլ մի 7-8 կհամանա, էն էլ անցավ, էս էլ կանցնի»,- մեջբերեց Վանյանը՝ կրկնելով. «Սա ներկայիս ՌՈ պետի խոսքերն են եղել»:
«Խորհրդակցությունից հետո ես մտա իր մոտ, ասացի՝ պարո՛ն գնդապետ, զեկուցագիր եմ գրել, որ հրաժարվում եմ Ձեր հրամանը կատարել, ասաց՝ ոնց որ վախում ես հա՞, ասի՝ ինչի՞ց կամ ումի՞ց, ասեց ուշադիր լսի, (Սերժ Սարգսյանի նկարն էր գլխավերևում), ասեց՝ տեսնում ես, նախագահը հրաման տա, պետք լինի կգյուլլեմ էդ Նիկոլին: Ասացի՝ ես սովոր չեմ հայերին գյուլլելու, ես պատերազմ եմ անցել ու սովոր եմ միայն թշնամուն հակառակորդի դաշտում հեռացնել, ուրիշ ոչ մի դեպքում: Թուղթը թողեցի իր սեղանին ու դուրս եկա»,- նշեց Աշոտ Վանյանը:

«Երբ ոտնատակ ես տալիս մի ամբողջ ժողովրդի նվիրական զգացումները, դա կարող է նրան արթնացնել»․ Թաթուլ Հակոբյան
8203:06
«Միացյալ Թագավորությունում սահմանադրական ճգնաժամ է»․ Արթուր Դանիելյան
8602:06
«Վրաստանի ղեկավարները կարող են վարպետության դասեր տալ, թե ինչպես երկիրը գործիքից վերածել գործոնի»․ Վահե Սարգսյան (տեսանյութ)
8701:06
«Ալիևը եվրոչինովնիկների և բյուրոկրատների բերանը փակել է վաղուց՝ խավիարով կամ նավթադոլարներով»․ Հակոբ Բադալյան
8500:48
«Եվրոխորհրդարանը կոռուպցիոներների որջ է»․ Ալիև
15100:24
«Հայերը երկար ժամանակ օգնություն էին փնտրում, բայց Եվրոպան այդպես էլ չեկավ հայերին ազատագրելու»․ Վահան Բաբայան
8200:18
«Հնարավորություններ կան՝ թույլ չտալու, որ Տիգրանաշենը վերցնեն ՀՀ-ից»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
8600:06
«Եղոյանը հավանաբար որոշեց իր աջակցությունը հայտնել ադրբեջանցիներին ու միանալ հակադաշնակցական հիստերիային»․ Արթուր Խաչատրյան
74Երեկ, 23:54