«Աստված տվել է, ապրում ենք, երբ թելը կտրեց՝ կտրեց. տեսնենք՝ երբ է կտրում». Երվանդ Մանարյան

«Աստված տվել է, ապրում ենք, երբ թելը կտրեց՝ կտրեց: Տեսնենք՝ երբ է կտրում: Ինչ-որ պետք է ասվեր, արվել է, պրծել, գնացել»,- ծննդյան տարեդարձի առիթով MAMUL.am-ի թղթակցի հետ իր հարցազրույցներից մեկում ասել է ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան, ռեժիսոր և սցենարիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Երվանդ Մանարյանը:
Սիրված դերասանը վերջին տարիներին զբաղվում էր ընթերցանությամբ, ինքպես ինքն էր ասում՝ «մտքովս հազար ու մի բան է անցնում. նոր մտքեր եմ ծրագրում, բայց հիմա ավելի շատ ընթերցանությամբ եմ զբաղվում»:
Թե ո՞րն է ժամանակի մեջ ամենակարևորը և ի՞նչն է, որ ուշադրության կենտրոնում պետք է պահել, արվեստագետը մատնանշել էր. «Ժամանակները շատ արագ են անցնում, շատ բան է փոխվում, ամենակարևորը, որ մեծերը, ըստ ժամանակների, կարողանան երեխաների մասին հոգալ, որ լավ սերունդ դաստիարակվի: Սա է կարևորը»:
Երվանդ Մանարյանի մտքերից
* Մեծ գաղտնիքներ կյանքում չկան: Դու պետք է ժամանակին արած լինես այն, ինչ պետք է անես: Գործը կիսատ թողնելը լավ բան չէ:
* Եթե բուն նպատակը զվարճանալն է, դա թատրոն չէ, ուրիշ հարց, որ զվարճությունների միջոցով է մեծ հարցը լուծվում։ Թատրոնում պարտադիր կերպով պետք է ճակատագրեր գործեն, ճակատագրերի բախում պետք է լինի, որը քեզ մտորելու առիթ տա։
* Դերասանի համար դերն ասես զավակ լինի, որովհետև մեծ տվայտանքներով, մեծ դժվարություններով ես ստեղծում կերպարը և շատ զարմանալի չէ այն, որ ծնողին հարցնում են, թե որ երեխային է ավելի շատ սիրում: Բնական է, որ նա չի կարողանում պատասխանել այդ հարցին: Այդպես է, ես էլ չգիտեմ, թե ամենաշատը որ դերս եմ սիրում:
* Աստված ինձ այսպիսին է ստեղծել: Գիտեք, այն, ինչ Աստված տալիս է մարդուն, տալիս է ոչ թե անմիջականորեն, այսինքն՝ կանչում է իր մոտ և ասում է.«Սա քեզ, վերցրո՛ւ», այլ՝ շրջապատի միջոցով: Առաջինն ընտանեկան դաստիարակությունն է: Եթե ընտանիքը քեզ դաստիարակել է այնպիսին, որ դու հասարակության անդամ ես և պարտավորություն ունես հասարակությանդ առջև, ուրեմն այդպես է և դու հետևում ես այդ պնդմանը, քանի որ այդպես ես դաստիարակված:
* Կարծում եմ, որ լավ գործեր եմ արել, այո կարծում եմ, որ արել եմ և դրանք մնացել են մարդկանց հիշողության մեջ:
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանի որդին՝ Քրիստ Մանարյանը լուսանկար է տեղադրել ֆեյսբուքյան իր էջում՝ գրելով. «Էս ուրախ լուսանկարը երկու օրվա մեջ դարձավ պատմություն՝ սկզբից Գերմանը, հետո պապան մեզ լքեցին»:
Հիշեցնենք, որ այսօր գիշերը կյանքի 96-րդ տարում վախճանվել է ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը:

Իրանի փոխնախագահը Կապույտ մզկիթում հանդիպել է Լորիս Ճգնավորյանին
293Երեկ, 00:30
«Քրեակատարողական հիմնարկներում կարգալույծ անձանց «սպասավորության» վտանգները». Սամվել դպիր Գրիգորյան
27309.11.2026, 22:54
Երևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել
28009.11.2026, 22:48
«Անգլիական այգին Երևանի պատմությունն է, ոչ թե օրվա իշխանության քաղաքական ինքնագովազդի հարթակը»․ Սարգիս Տեր-Եսայան
53207.11.2026, 16:12
12 պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (լուսանկար)
50907.11.2026, 00:12
«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
84201.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
82901.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
83601.11.2026, 21:12