Վարչապետը՝ հանրաքվեի և ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
![]() 371 Հինգշաբթի, 20 փետրվարի, 2020 թ., 22:30 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին և սպասվող հանրաքվեին: «Հենց այսօր, հենց այս պահին արդեն մեկ տարուց ավելի գործող ՍԴ-ն մենք չենք ունենա մինչև 2035 թվականը, եթե այսօր որևէ բան չփոխենք մեր Սահմանադրության մեջ: Ինչո՞ւ է սա կարևոր. մենք բոլորովին նոր կառավարական համակարգ ենք ներդրել 2015 թվականի նոր Սահմանադրությամբ և այդ նոր կառավարական համակարգը, ինքը մեխանիզմ է, որը մեկ ամբողջություն է, և այդ մեխանիզմի բոլոր դետալները պետք է համապատասխանեն այն պարամետրերին, որը նկարագրված է մեր Սահմանադրության մեջ»,- նշել է վարչապետը: Հարցին, թե ինչո՞ւ է այս ամենն արվում այսքան արագ, ինչո՞ւ միանգամից չդնել հանրաքվեի նոր Սահմանադրությունը, վարչապետը պատասխանել է. «Գլոբալ սահմանադրական փոփոխությունները շատ լուրջ խորքային, բովանդակային փոփոխություն են ենթադրում, և երբ խոսում ենք սահանադրական փոփոխությունների մասին, խոսում ենք գործող սահմանադրության զարգացման մասին, իսկ դա զարգացնելը հնարավոր չէ, եթե գործող Սահմանադրությունը դե ֆակտո չի մտել ուժի մեջ: Կոպիտ ասած, մենք այսօր ուզում ենք եղած Սահմանադրությունը բերել ուժի մեջ և ունենալ սահմանադրական իրականություն»,- ասել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
Վարչապետը՝ հանրաքվեի և ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
