«Հայ բեմն ինձ թույլ է տալիս այն, ինչ երբեք ու ոչ ոքի». այսօր Վարդան Պետրոսյանի ծննդյան օրն է

«Քաղաքականյությունը մարդկանց դարձնում է միմյանց գզելու պատրաստ կատաղած շներ, իսկ արվեստը մարդու մեջ մարդուն է արթնացնում»:
Վարդան Պետրոսյան
Դերասան, սցենարիստ, կատակերգու Վարդան Պետրոսյանն այսօր դառնում է 61 տարեկան: Ծնվել է գիտնականի ընտանիքում՝ 1959թ.։ Մանկությունն անցել է Երևանի կենտրոնում՝ Խանջյան փողոցում գտնվող հայրական բնակարանում։ Սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարանում, որից հետո Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի դիզայնի բաժնում։ 1988թ. Վահրամ Սահակյանի հետ ստեղծել է Երիտասարդ Ոզնիներ թատրոնը, որն, այնուհետև վերանվանվելով «Ոզնիներ», առաջին հայկական ոչ պետական երիտասարդական թատրոնն էր։ 1992թ. բնակվում է Փարիզում՝ հանդես գալով սեփական հեղինակային ներկայացումներով, ինչպես նաև, որպես դերասան մասնակցել է ֆրանսիացի ռեժիսոր Ռոբեր Օսեյնի բեմադրություններում:
«Հայ բեմն ինձ թույլ է տալիս այն, ինչ երբեք ու ոչ ոքի»:
2000թ. հանդես է եկել հեղինակային ներկայացումներով, որոնց մեջ ներառված էր քաղաքական սուր հումոր՝ ամփոփված շոուի մեջ:
«Ես ինքս ինձ ճանաչում եմ որպես հզոր ազգի զավակ: Որտե՞ղ է դրսում տեր փնտրող փոքր, բայց հզոր ազգի արժանապատվությունը»,- հարցազրույցներից մեկում ասել է դերասանը՝ նշելով, որ հայ ժողովուրդն արտագաղթում է բարոյական սովի պատճառով:
Վարդան Պետրոսյանի ներկայացումներից են՝ «1000 ու մի ելք», «Խաղում ենք 1700: Հիսուս էր նրա անունը» (2001թ., նվիրված Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին), «Կրակի մեջ», «Խոստովանություն թատրոնում», «Ճակատագրի կատակներ», «Սեռասարսափ», «Պարոնայք 50-50» և այլն:

Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
163Երեկ, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
35008.09.2026, 23:12
«Հովհաննավանքը հայ ժողովրդի սրբությունն է, ոչ թե ռաբիս երաժշտության տակ փող աշխատելու «օբյեկտ»». Սամվել դպիր Գրիգորյան
53507.09.2026, 08:42
Քարահան Թեփեում հայտնաբերվել է 11 հազար տարվա եզակի արձան (լուսանկար)
58406.09.2026, 22:36
Հովհաննավանքում մինչև ուշ գիշեր բլատնոյ ու ռաբիզ է հնչում, Ստեփան Ասատրյանը փող է աշխատում (տեսանյութ)
55506.09.2026, 21:24
Երուսաղեմում դարձյալ թքել են հայկական սրբավայրի ուղղությամբ. ոստիկանությունը պահպանություն է տեղակայել
44406.09.2026, 21:12
Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
40106.09.2026, 10:24
««Թավշյա» կրկեսը սպասարկած ազգագրագետներից ո՞վ է ելույթ ունենալու այդ խեղկատակության ժամանակ». Հայկ Դեմոյան
76802.09.2026, 20:48