«Գույն, լույս, երազ, ահա ինչով եմ սկսել ես այրվել». այսօր Մարտիրոս Սարյանի 140-ամյակն է
![]() 1264 Ուրբաթ, 28 փետրվարի, 2020 թ., 11:40 Բնությունը ստեղծում է մարդուն, որպեսզի մարդու միջոցով տեսնի իրեն, սքանչանա իրենով։ Մարդը բնություն է, բնությունը՝ մարդ։ Մահ գոյություն չունի։ Մարտիրոս Սարյան 140 տարի առաջ այս օրը ծնվել է հայ տաղանդավոր նկարիչ, գույնի վարպետ Մարտիրոս Սարյանը։ Հայ անվանի գեղանկարիչ Մարտիրոս Սարգսի Սարյանը ծնվել է 1880 թվականի փետրվարի 28-ին Նոր Նախիջևանում, մահացել՝ 1972 թվականին մայիսի 5-ին Երևանում: Նա ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ է, ՍՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս Սոցիալիստական աշխատանքի հերոս, ինչպես նաև եղել է ՀՍՍՀ նկարիչների միության նախագահ: «Ես չգիտեմ, երբ է իմ մեջ ծնվել նկարիչ։ Հնարավոր է այն օրերին, երբ ես լսում էի իմ ծնողների պատմությունները՝ մեր լեռնային կախարդական ծննդավայրի մասին, երբ մանկիկ հասակում վազվզում էի տան շրջակայքով, ուրախանում բազմերանգ թիթեռներով և միջատներով։ Գույն, լույս, երազանք ահա այն ինչ ես երազել եմ»։ Սարյանը նորագույն շրջանի հայկական գեղանկարչության ազգային դպրոցի հիմնադիրն է։ Իր բեղուն ստեղծագործական գործունեության ընթացքում նրան հաջողվել է սկիզբ դնել «Սարյանական» ոճին, որը հատուկ է հենց իրեն, ապա իր բազում հետևորդներին: «Ես համոզված եմ, որ առանց հողի արվեստագետ չի եղել։ Հողի սիրտը գտնվում է մարդու սրտի մեջ։ Ամեն ինչ սրտից է բխում, ամեն ինչ սրտով է սկսվում։ Իմ խորհուրդ խորինը եղել է իմ սերը դեպի մայր հողն ու ժողովուրդը։ Այդ սերը ես արտահայտել եմ արվեստով, որն իմ հոգին է։ Ուրիշ հավատ ու սեր ես չեմ ունեցել»։ Մարտիրոս Սարյանի ստեղծագործական հետագա զարգացմանը խանգարել են 1915 թվականի ողբերգական դեպքերը։ «Արվեստը պետք է կյանքի, պայքարի կոչի մարդուն, հավերժական, համամարդկային թեմաներով հաղորդի նրան հույս ու հավատ, այլ ոչ թե ճնշի ողբերգական թեմաների նկարագրությամբ»: Մարտիրոս Սարյանը մահացել է 1972 թվականի մայիսի 5-ին 92 տարեկան հասակում, ամփոփված է Կոմիտասի անվան պանթեոնում: |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
278Երեկ, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
446Երեկ, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
92925.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
87624.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
51124.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
46124.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
47723.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
63821.02.2026, 00:42





