«Իսկ ինչո՞ւ պետք է Սերժ Սարգսյանը չուզի, որ Ռոբերտ Քոչարյանը նստի». Արամ Մանուկյան
![]() 386 Շաբաթ, 29 փետրվարի, 2020 թ., 00:35 Factor TV-ի եթերում Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը համոզմունք է հայտնել, որ 2008 թվականի մարտի 1-ին իշխանությունը նպատակ է ունեցել տանկերով վախեցնել ժողովրդին․ «Ուժի ցուցադրություն էր, իրենք լավ վախեցած էին, տեսել էին ժողովրդի հզորությունը, փորձում էին իրենց իշխանությունը պահել։ Էդ քայլերն անելու համար դավաճանության հոդվածներ կարելի էր դնել»,- ասել է Մանուկյանը: ՀԱԿ փոխնախագահը հիշեցրել է արտակարգ դրության ռեժիմի սահմանումը՝ զորքեր քաղաք մտցնելը և դիպուկահարների ներգրավումը․ «Հետո՝ այդ մարդկանց ֆինանսավորել են, ամբողջ քրեական գործը կեղծել են, սա մի համակարգ է, որին մասնակցել է պետական ամբողջ մեխանիզմը։ Եվ այդքան ապացույցներից հետո դեռ կան մարդիկ, կան վարչապետներ, որոնք ստորագրում են դա իրականացնողների համար»,- նշել է նա: Նշենք, որ նախկին վարչապետների շարքից բացակայում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունը, որը Ռոբերտ Քոչարյանի օրոք վարչապետ էր, և նրանից հետո դարձել է նախագահ: Այս առնչությամբ Արամ Մանուկյանն ասել է. «Նախկին վարչապետները 15-ն են, որից միայն 3-ն են աշխատել, հարց տամ՝ իսկ միգուցե էն 12-ը ոնց որ թե համաձայն են, որ Ռոբերտ Քոչարյանը նստի։ Էդ տեսակետին ավելի հակված եմ։ Իսկ ինչո՞ւ պետք է Սերժ Սարգսյանը չուզի, որ Ռոբերտ Քոչարյանը նստի, կամ՝ հակառակը։ Ինչո՞ւ եք կարծում, որ նրանք մի մարմին են, ես չեմ կարծում՝ նրանք մի մարմին են»։ Մանրամասները՝ տեսանյութում: |

«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
4911:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
15410:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
10109:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
10609:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
391Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
386Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
372Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
240Երեկ, 14:06
