Էրդողանը Եվրոմիությանն սպառնացել է միլիոնավոր փախստականներով
![]() 865 Երկուշաբթի, 02 մարտի, 2020 թ., 20:10 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ելույթ ունենալով Անկարայում, նախազգուշացրել է Եվրոմիությանը միլիոնավոր փախստականների մասին: «Մեր կողմից միակողմանի անշահախնդրության ժամանակն անցել է: Զանգում, ասում են՝ փակեք սահմանները: Ես ասացի՝ ուշ է: Արևմուտքը պետք է կիսի փախստականների բեռան պատասխանատվությունը: Այսօր մենք կհանդիպենք Բուլղարիայի վարչապետի հետ, վաղը կխոսեմ Մերկելի հետ»,- ասել է նա: Նա չի բացառել, որ առաջիկայում կլինի Սիրիայի հարցով գագաթնաժողով՝ 4-5 պետությունների ղեկավարների մասնակցությամբ: Իր հերթին ՄԱԿ՝ փաստականների հարցով գերագույն հանձնակատար Ֆիլիպպո Գրանդին հայտարարել է, որ վերջի օրերին Իդլիբը լքող մարդկանց հոսքն ավելացել է: Հիեցնենք, որ Իդլիբում իրավիճակի սրումից հետո թուրքական իշխանությունները հայտարարեցին, որ այլևս չեն կարող դիմակայել փախստականների հոսքին և բացել են սահմանը ԵՄ հետ: Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն նախօրեին հայտարարել է, որ շաբաթ օրը Թուրքիայից Հունաստան ու Բուլղարիա են անցել 47 հազար փախստական, իսկ կիրակի օրը՝ ավելի քան 76 հազար: 2016 թվականին ԵՄ-ն ու Թուրքիան մշակել էին համատեղ պլան միգրացիոն կրիզիսին դիմակայելու համար: Այն ենթադրում էր Անկարային ֆինանսական օգնություն՝ փախստականներին ընդունելու դիմաց, Թուրքիայից Հունաստան անցած ապօրինի միգրանտների վերադարձ Թուրքիա, ինչպես նաև՝ ԵՄ կողմից օրինական միգրանտների ընդունում՝ մեկ-մեկի սկզբունքով: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
