Դատարանը հրապարակում է Քոչարյանի քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդության մասին որոշումը
![]() 2049 Երեքշաբթի, 03 մարտի, 2020 թ., 13:05 Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հրապարակում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու միջնորդությունների մասին որոշումը: Հիշեցնենք՝ դատավորը խորհրդակցական սենյակ էր անցել փետրվարի 25-ին: Երկրորդ նախագահի պաշտպանները միջնորդել էին դադարեցնել իրենց պաշտպանյալի հանդեպ քրեական հետապնդումը և կարճել քրեական գործը, ճիշտ այնպես, ինչպես ժամանակին կարճվել է «7-ի գործով» անցնողների՝ Ալեքսանդր Արզումանյանի, Հակոբ Հակոբյանի, Գրիգոր Ոսկերչյանի, Սուրեն Սիրունյանի, Շանթ Հարությունյանի, Մյասնիկ Մալխասյանի, Սասուն Միքայելյանի հանդեպ քրեական հետապնդումը: Պաշտպանները պնդում էին՝ այն, ինչի համար մեղադրվում է Ռ. Քոչարյանը (սահմանադրական կարգի տապալում), 2008թ. հանցագործություն չի համարվել: Մեղադրող կողմն էլ հակադարձում էր, որ հանցագործություն է համարվել՝ առանձնացված հոդվածի տեսքով: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
