«Բժի՛շկ, բժշկի՛ր ինքդ քեզ». Մնացականյանը՝ Չավուշօղլուին
![]() 958 Երեքշաբթի, 03 մարտի, 2020 թ., 12:00 Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Twitter միկրոբլոգի իր էջում գրառում է կատարել՝ արձագանքելով Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի այն հայտարարությանը, որը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղին: «Մևլութ Չավուշօղլուի՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին տրվող խորհուրդը մտաբերել է տալիս Ղուկաս 4:23-ը. «Բժիշկ, բժշկեա՛ զանձն քո»»,- գրել է Մնացականյանը: Հիշեցնենք՝ մարտի 2-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել էր, որ Մինսկի խումբը պետք է բարձրացնի արդյունավետությունը ղարաբաղյան հիմնախնդիրը կարգավորելու համար: «Լուծումը պետք է լինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,- գրել էր Չավուշօղլուն՝ Twitter-ում:
|

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
312Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
319Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
326Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
219Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
279Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
255Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
241Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
290Երեկ, 09:52
