«Նրա՞նք են որոշելու ոգով երկիր պահած տղերքի ճակատագիրը. էդ ո՞վ են դրանք». Շուշան Պետրոսյան
![]() 285 Երեքշաբթի, 03 մարտի, 2020 թ., 23:25 Երգչուհի, նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը «168 թիվի»-ի եթերում նշել է, որ ընդունում է, որ քաղաքականությամբ զբաղվելու հետևանքով շատ բան կորցրել է, բայց, միևնույն ժամանակ, պնդում է, որ նույն քաղաքականությունը նաև շատ բան տվել է իրեն։ Անդրադառնալով Զինված ուժերում վերջին շրջանում ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահացության դեպքերին՝ Պետրոսյանն ասել է. «Բանակը շատ նուրբ անոթ է, ու պետք չէ խնդիրները բարձրաձայնել։ Բանակի համար ով ուզում է լինի, եթե ինչ-որ գործ անում է՝ անկախ իր զբաղեցրած պաշտոնից, իմ գլխի վրա տեղ ունի, բայց ես չեմ կարող ընդունել, երբ խաղում են բանակի ու սպայի հեղինակության հետ, խաղում են մարդիկ, որոնք որևէ կապ չունեն բանակի, առաջնագծի հետ, ու ես այդ խաղացողներին համարում եմ ուղղակի թշնամի։ Երբ ինչ-որ դեղնակտուց պատգամավոր, որը որևէ բան այս երկրի համար չի արել, հիմա ֆեյք էջեր է ղեկավարում, իսկ նրա նման դեղնակտուցները բանակի մասին կարող են հայտարարություններ անել, չեմ ընդունում»: Նախկին պատգամավորը եթերի ընթացքում բանակը բարոյալքելու քայլ է համարել ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի ստեղծումը. «Նրա՞նք պետք նստեն ու քննարկեն ոչ թե՝ գլխարկի վրա «դուխով» գրած, այլ՝ երկիրը ոգով պահող տղերքի ճակատագի՞րը. ո՞վ են դրանք։ Սա շատ պայթյունավտանգ է, որովհետև այդ տղերքը, որոնք իրենց հողը շատ են սիրում, կարող են մի օր թքել այս ամենի վրա, իսկ այդժամ սրա՞նք են երկիրը պահելու, ինչո՞վ պետք է պահեն»,- ասել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
24001:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
35300:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
453Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
1069Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
481Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1278Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1218Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
1026Երեկ, 14:24
