Էրդողանը Թրամփից զինամթերք է խնդրել
![]() 1743 Չորեքշաբթի, 04 մարտի, 2020 թ., 18:25 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մարտի 4-ին հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից խնդրել է զինամթերք՝ օգնության տեսքով՝ Իդլիբում մարտերի համար, հայտնում է NTV-ն: Այս մասին Էրդողանը հայտնել է ճեպազրույցի ընթացքում՝ մեկնաբանելով Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրիի հայտարարությունը: Վերջինս նախօրեին հայտնել էր, որ Վաշինգթոնը պատրաստ կլինի Թուրքիային որպես ՆԱՏՕ-ի դաշնակից զինամթերք տրամադրել: Մեկնաբանելով Իդլիբում «Գարնանային վահան» ռազմական գործողության ընթացքը, Էրդողանը խոստովանել է, որ Թուրքիան այս հակամարտության մեջ կրում է կորուստներ, որոնք, սակայն, «շատ փոքր են՝ համեմատած սիրիական կողմի կորուստների հետ»: Էրդողանը նաև լրագրողների հետ խոսել է իր ակնկալիքների մասին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առաջիկա բանակցությունների վերաբերյալ: Ըստ նրա՝ առաջին գերակայությունը կլինի հրադադարի սահմանումը: «Մինչ այժմ մենք Ռուսաստանից առաջարկներ չենք ստացել: Բանակցություններից հետո մենք Պուտինի հետ համատեղ մամուլի ասուլիս ենք անցկացնելու: Ինձ հետ մի խումբ լրագրողներ կմեկնեն Ռուսաստան, ուստի գաղտնիքներ չեն լինի»,- նշել է Էրդողանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
