«Թուրքիան որևէ դերակատարում չի կարող ունենալ ԼՂ բանակցային գործընթացում». Զ. Մնացականյան
![]() 341 Չորեքշաբթի, 04 մարտի, 2020 թ., 17:05 «2 օր առաջ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպել էին Թուրքիայի ԱԳ նախարարության հետ, քննարկել ԼՂ հիմնախնդիրը: Արդյոք մեր արտգործնախարարությունը տեղյա՞կ է եղել նման հանդիպման մասին, որո՞նք են մեր քայլերը խնդրի պարզաբանման հետ կապված»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասպանի ժամին դիմելով ՀՀ ԱԳ նախարարին՝ հարցրեց ԼՀԿ-ական Տարոն Սիմոնյանը: «Համանախագահներն ունեն իրենց աշխատանքային պլանը, արտառոց ոչինչ չկա, մենք համանախագահների հետ աշխատում ենք փոխվստահության պայմաններում, շատ լավ գիտենք այդ պլանի մասին ու գիտենք նաև, թե ինչպես են նրանք աշխատում: Միգուցե տարբերությունը նրանում էր, որ եղավ մեկնաբանություն Թուրքիայի կողմից, որի մեջ էլ չկար որևէ բան, և որը նախկինում էլ էինք լսել, ու մենք հանդես եկանք մեր հայտարարությամբ: Թուրքիան չի կարող որևէ դերակատարում ունենալ բանակցային գործընթացում»,- ասաց Զ. Մնացականյանը: Պատգամավորը նշեց՝ «Ձեր հանգստությունը կկիսեի, եթե տարածաշրջանային իրադարձությունների բովում տեղի չունենար դա»: Ի պատասխան՝ նախարարն ասաց. «Իմ պատասխանն առավել քան հստակ էր: Եթե սպասում եք, որ բարձրաձայնումը պիտի դրդեր բղավելու, ապա՝ ո՛չ»: |

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
7307:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
12303:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
170Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
207Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
165Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
366Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
311Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
366Երեկ, 20:52
