«Ժամանակ գտիր, որ ասես՝ «կներես», «խնդրեմ», «շնորհակալություն» և սիրո այն բոլոր բառերը, որ գիտես». Գաբրիել Գարսիա Մարկես
![]() 564 Ուրբաթ, 06 մարտի, 2020 թ., 11:35 «Միշտ կա վաղը և կյանքը մեզ ամեն ինչ ուղղելու ևս մեկ հնարավորություն է տալիս, սակայն եթե ես սխալվում եմ և այսօրը այն ամենն է, ինչ մեզ մնացել է, ապա ես կուզեի քեզ ասել, թե ինչքան ուժեղ եմ քեզ սիրում ու, որ երբեք չեմ մոռանա քեզ: Ոչ պատանին, ոչ ծերը չեն կարող վստահ լինել, որ իրենց համար վաղը կգա»,- այս խոսքերի հեղինակն է կոլումբիացի գրող, նովելիստ, սցենարիստ, լրագրող Գաբրիել Գարսիա Մարկեսը: Մարկեսը ծնվել է 1927թ. մարտի 6-ին: Առավել հայտնի են Մարկեսի «Գնդապետին ոչ ոք չի գրում», «Չարաբաստիկ ժամը», «Սերը ժանտախտի ժամանակ» վեպերը: Գրողին համաշխարհային ճանաչում է բերել համաշխարհային գրականության գլուխգործոց համարվող «Հարյուր տարվա մենություն» վեպը, որը 1979-ին լույս է տեսել հայերենով ու ջերմ ընդունելություն ունեցել նաև Հայաստանում: 1982-ին Մարկեսին շնորհվել է Նոբելյան մրցանակ գրականության ոլորտում «վեպերի և պատմվածքների համար, որոնցում երևակայությունը և իրականությունը միախառնվելով արտացոլում են մի ամբողջ մայրցամաքի կյանքը և կոնֆլիկտները»: «Այսօրը կարող է լինել վերջին օրը, որ դու տեսնում ես սիրելիներիդ: Այնպես որ մի սպասիր ինչ-որ բանի, այսօր արա այն, ինչ մտածել ես, որովհետև եթե վաղը երբեք չգա, դու կափսոսաս այն օրվա համար, երբ ժամանակ չգտար մեկ ժպիտի, մեկ անգամ գրկելու, մեկ համբույրի համար, երբ դու չափազանց զբաղված էիր՝ վերջին ցանկությունը իրականացնելու համար: Ոգևորիր հարազատներիդ, շշնջա նրանց ականջին, թե ինչքան պետք են նրանք քեզ, սիրիր նրանց և գուրգուրանքով վարվիր, ժամանակ գտիր, որ ասես «կներես», «խնդրեմ», «շնորհակալություն» և սիրո այն բոլոր բառերը, որ գիտես»,- մահվանից առաջ գրել է Մարկեսը: |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
278Երեկ, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
446Երեկ, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
92925.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
87624.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
51124.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
46124.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
47723.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
63821.02.2026, 00:42
