Փոլ Փոլմանը միացել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հաստատել է IMAGINE կազմակերպության համահիմնադիր նախագահի և Unilever ընկերության նախկին գլխավոր գործադիր տնօրեն Փոլ Փոլմանի նշանակումը «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի կազմում: Նշանավոր գործարար-բարերարը կմիանա մարդասերների, իրավապաշտպանների ու պետությունների նախկին ղեկավարների համայնքին, որը նախագահում է Լորդ Արա Դարզին:
«Ես ուրախ եմ ողջունելու Փոլ Փոլմանի մուտքն «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողով: Փոլը փորձառու և հարգված գործարար է, բարերար, որը ջանք չի խնայել, որպեսզի մասնավոր ոլորտը դառնա ավելի կայուն և պատասխանատու: Ընտրող հանձնաժողովի անդամները բարձր կգնահատեն նրա ներդրումը: Այդքան արժանի թեկնածուների միջից «Ավրորայի» հերոսներ և դափնեկիր ընտրելը պատիվ է և առավելություն, միևնույն ժամանակ՝ հսկայական պատասխանատվություն: Եվ ես ուրախ եմ, որ վերջնական որոշում կայացնելիս այսուհետեւ մեզ օգնության կգա նաեւՓոլի փորձառությունը»,- ասել է Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն և «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին:
Բիզնեսն՝ ի բարօրություն օգտագործելու գաղափարի ջատագովը լինելու համար Financial Times պարբերականը Փոլին բնութագրել է որպես «անցած տասնամյակի ականավոր գլխավոր գործադիր տնօրեն»:
«Մեծ պատիվ է հրավեր ստանալ միանալու «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին: Շատ ուրախ կլինեմ իմ նպաստը բերել այս նախաձեռնությանը: Այսօր մարդկությունը բազմաթիվ խնդիրների է բախվում՝ կլիմայի անդառնալի փոփոխություն, կենսաբազմազանության ոչնչացում եւ խիստ անհավասարություն: Միայն միասին է հնարավոր հաղթահարել սա՝ խոր և նպատակասլաց համագործակցության շնորհիվ: «Ավրորա» մրցանակը համախմբում է մարդասիրությամբ առաջնորդվող հիանալի համայնքի, և ես երջանիկ եմ, որ այդ շարժման մի մասն եմ: Շարժում, որը ձգտում է այս մոլորակն ավելի լավը դարձնել եկող սերունդների համար»,- նշել է Փոլ Փոլմանը:
«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը նախագահում է Լորդ Արա Դարզին, որի կազմում են Նոբելյան դափնեկիրներ Շիրին Էբադին, Լեյմա Գբովեն և Օսկար Արյասը, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար և Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ ու գործադիր տնօրեն ԳարեթԷվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ ԷռնեստոՍեդիլյոն, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր և Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնարդ Քուշները, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը, մարդու իրավունքների ակտիվիստ և Enough նախագծի հիմնադիր տնօրեն Ջոն Փրենդերգասթը, Մարիինյան թատրոնի գեղարվեստական և գլխավոր տնօրեն, Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիևը, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը: Ընտրող հանձնաժողովի պատվավոր համանախագահներն են խաղաղության և մարդու իրավունքների հայտնի ակտիվիստ Բենջամին Ֆերենցը և օսկարակիր դերասան ու մարդասեր Ջորջ Քլունին։
2020թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրը հայտնի կդառնա այս տարվա հոկտեմբերին:

Իրանի փոխնախագահը Կապույտ մզկիթում հանդիպել է Լորիս Ճգնավորյանին
9200:30
«Քրեակատարողական հիմնարկներում կարգալույծ անձանց «սպասավորության» վտանգները». Սամվել դպիր Գրիգորյան
97Երեկ, 22:54
Երևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել
94Երեկ, 22:48
«Անգլիական այգին Երևանի պատմությունն է, ոչ թե օրվա իշխանության քաղաքական ինքնագովազդի հարթակը»․ Սարգիս Տեր-Եսայան
36307.11.2026, 16:12
12 պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (լուսանկար)
42307.11.2026, 00:12
«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
76601.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
75201.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
76001.11.2026, 21:12