Կորոնավիրուսի պատճառով Հայաստանի պետական կամերային նվագախումբը չի մասնակցի «Ալ Բուստան» միջազգային փառատոնին
![]() 467 Շաբաթ, 14 մարտի, 2020 թ., 20:20 Կորոնավիրուսի պատճառով Հայաստանի պետական կամերային նվագախումբը չի մասնակցի Լիբանանում անցկացվող հեղինակավոր «Ալ Բուստան» միջազգային փառատոնին: Փետրվարի սկզբից անցկացվող փառատոնը պետք է եզրափակվեր Կամերային նվագախմբի չորս համերգներով, սակայն ստեղծված իրավիճակում տեղի իշխանությունները հորդորել են զերծ մնալ զանգվածային միջոցառումների անցկացումից: Հաշվի առնելով հորդորը և երաժիշտներին ավելորդ ռիսկի չենթարկելու հանգամանքը՝ նվագախումբը Լիբանան չի մեկնի: Հավելենք, որ երկարատև բանակցությունների շնորհիվ ՀՊԿՆ-ը՝ որպես պաշտոնական նվագախումբ, մարտի 11-22-ը պետք է ելույթ ունենար՝ ներկայացնելով չորս համերգային երեկո: Համերգների բոլոր տոմսերը միջոցառումներից օրեր առաջ արդեն իսկ վաճառված էին: Ամբողջ փառատոնը նվիրված էր հանճարեղ Լյուդվիգ վան Բեթհովենի 250-ամյակին: Հայաստանի պետական կամերային նվագախմբին Լիբանան էր հրավիրել «Ալ Բուստան» միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար, ճանաչված դիրիժոր Ջանլուկա Մարչանոն, ով հետևել է ՀՊԿՆ-ի գործունեությանն ու հասցրել որպես դիրիժոր համագործակցել երաժիշտների հետ՝ երկու անգամ Հայաստանում ղեկավարելով նվագախումբը: «Ալ Բուստան» միջազգային փառատոնն անցկացվում է 1994 թվականից, Լիբանանում: Փառատոնի շրջանակում մշտապես հանդես են գալիս բարձրակարգ արտիստներ աշխարհի տարբեր երկրներից: Միջազգային այս ստուգատեսը լուսաբանվում է բազում հեղինակավոր ԶԼՄ-ներով և դասական աշխարհին ներկայացնում ինքնատիպ ձևաչափեր: Փառատոնի շրջանակներում կազմակերպվում են նաև վարպետության դասեր, սեմինարներ: |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
278Երեկ, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
446Երեկ, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
92925.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
87624.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
51124.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
46124.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
47723.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
63821.02.2026, 00:42
