Մահացել է անվանի կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին
![]() 602 Կիրակի, 29 մարտի, 2020 թ., 14:20 Հայաստանի կոմպոզիտորների միության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ մահացել է անվանի կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին: 2014-ին Հայաստանի կոմպոզիտորների միության կողմից Պենդերեցկուն շնորհվել էր միության պատվավոր անդամի կոչում: Քշիշտոֆ Պենդերեցկին ծնվել է 1933-ի նոյեմբերի 23-ին՝ Լեհաստանի Դենբիցա քաղաքում։ Նրա տատը՝ Եվգենյա Շիլկիևիչը, եղել է հայուհի, որը նրան մանկության տարիներին հաճախ տարել է հայկական եկեղեցի՝ պատարագի։ Կոմպոզիցիա է ուսանել Կրակովի կոնսերվատորիայում՝ Արթուր Մալավսկու և Ստանիսլավ Վիեխովիչի մոտ, ուսումն ավարտել է 1958թ.։ Այնուհետև նշանակվել է նույն կոնսերվատորիայի դասախոս։ 1966–1968թթ. Պենդերեցկին դասավանդել է Էսսենի (Գերմանիա) երաժշտական բարձրագույն դպրոցում։ 1968-ին դրամաշնորհ է ստացել Գերմանական ակադեմիական փոխանակման կազմակերպությունից։ 1972թ. նշանակվել է Կրակովի կոնսերվատորիայի ռեկտոր։ Միջազգային մակարդակով Պենդերեցկու առաջին հրապարակային ելույթը կայացել է 1959թ. Վարշավայի Աշնանային փառատոնում, որտեղ կատարել է Strophen-ը՝ երեք ստեղծագործություններից մեկը, որի համար ազգային երիտասարդ կոմպոզիտորների 2-րդ մրցույթում արժանացել է առաջին մրցանակի (մյուս երկու աշխատանքներն են Դավթի սաղմոսները և Ճառագայթումը)։ 1959թ. գրել է հոգեհանգստյան պատարագ Հիրոսիմայի զոհերի հիշատակին։ Այս երկի համար, որը նրա ամենից հայտնի և առավել հաճախ կատարվող գործերից է, նա արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակին։ 1966թ. գրել է իր առաջին խոշոր աշխատանքը Չարչարանքներ ըստ Սուրբ Ղուկասին՝ ի նշանավորումն Մյունսթերի Մայր տաճարի 700-ամյակի։ Պրեմիերան բեկումնային է դարձել Պենդերեցկու կարիերայում՝ նրան դարձնելով ամենից ականավոր կոմպոզիտորը Ստրավինսկիից հետո։ |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
278Երեկ, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
446Երեկ, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
92925.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
87624.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
51124.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
46124.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
47723.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
63821.02.2026, 00:42
