«Չափազանց ռիսկոտ չէ՞ Արցախում ամեն գնով ընտրությունների կայացումը». Հրանուշ Խառատյան
![]() 391 Երկուշաբթի, 30 մարտի, 2020 թ., 09:00 Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի լրագրողներն ու դիտորդական խմբերը մեկը մյուսի ետևից որոշում են Արցախի ընտրությունների լուսաբանումներին ու դիտորդությանը չմասնակցել: Արցախի իշխանությունները դեռ լռում են: Արցախի պաշտոնական առողջապահության այսօրվա տեղեկություններով թագավարակ Արցախում չի հաստատվել: Սրան հավատալ/չհավատալը թողնված է մարդկանց: Հավատացողները հղում են անում պաշտոնական տեղեկություններին, չհավատացողները ենթադրություններ են անում, բայց ապացույցներ չունեն: Եթե ընտրությունները կայանան, ենթադրելի է, որ առաջիկա առնվազն երկու շաբաթների ընթացքում պաշտոնական առողջապահությունը կրկնելու է վարակի չգոյության տեղեկությունը, որպեսզի վարակի մեղքն ընտրությունների վրա չընկնի: Արդյոք շատ ռիսկոտ և Արցախի բնակչության առողջության, Արցախի միջազգային վարկի համար չափազանց ռիսկոտ չէ՞ ամեն գնով ընտրությունների կայացումը: Հետագայում իրեն շատ կաշկանդված չի՞ զգալու Արցախի իշխանությունը, որին Հայաստանը բոլոր հնարավոր ձևերով փորձում է պաշտոնապես մասնակից դարձնել Արցախի համար տարվող բանակցություններին: Արցախի իշխանության անկաշկանդության խնդիրը կարող է դուրս լինել ներքին հարաբերություններից: Եթե Արցախի բնակչության առողջության անվտանգության խնդիրն էական չէ Արցախի իշխանությունների համար, ինչո՞ւ պիտի Արցախի բնակչության անվտանգության գոտին էական խնդիր լինի բանակցությունների մասնակիցների համար: Արցախի նախագահությունը ընտրությունների միջոցով շուտափույթ հանձնելու-ստանձնելու ռիսկերն անհամեմատ մեծ չե՞ն, քան այդ մասին խոսվում է»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
