ԱԺ-ն ուշ երեկոյան կրկին արտահերթ նիստ է հրավիրել
![]() 396 Երեքշաբթի, 31 մարտի, 2020 թ., 18:50 Քիչ առաջ Ազգային ժողովն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Նախագիծն ընդունվեց 69 կողմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ: Նշենք, որ նիստին ընդդիմադիրներից որևէ մեկը չէր մասնակցում: ԱԺ նախագահ Արարատ Միզրոյանը, անդրադառնալով ընդդիմության բացակայությանը, ասաց. «Այսպես կարող է տպավորություն ստեղծվել, թե մենք օրենքի նախագիծը քննարկում ենք ընդդիմության բացակայության պայմաններում, իսկապես այս դեպքում այդպես է, բայց ես ուզում եմ հիշեցնել, որ այս նույն օրենքի նախագիծը մի քանի ժամ առաջ մենք նորից քննարկել ենք: Ընդդիմության մասնակցությամբ եղել է բուռն քննարկում, և ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչները հնարավորթյուն ունեցել են իրենց դիրքրոոշումը ներկայացնելու, ինչը և արել են»: Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ներկա չեն եղել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քվեարկությանը։ Նրանք բողոքի ձայն են բարձրացրել առ այն, որ իրենց ժամանակին չեն տեղեկացրել արտահերթ նիստի մասին, ինչն անընդունելի է։ Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ նախագծի ընդունումը տապալվել էր բավարար կողմ ձայներ չստանալու պատճառով: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
246Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
274Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
277Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
193Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
253Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
235Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
222Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
274Երեկ, 09:52
