«Մեծ սիրտ պետք է ունենաս, որ ժողովրդի հետ խոսելու համար կյանքդ տաս»․ այսօր Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է
![]() 2595 Չորեքշաբթի, 01 ապրիլի, 2020 թ., 14:25 Ես բեմում կռիվ եմ տալիս, բեմից դուրս կռիվ եմ տալիս: Կռիվ պետք է տալ, բայց առյուծի պես: Գիտե՞ս, առյուծին չեն սիրում ոչ թե նրա համար, որ կենդանիների արքան է, այլ որովհետև չի մլավում։ Խորեն Աբրահամյան ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հանրահռչակ դերասան Խորեն Աբրահամյանը ծնվել է 1930թ. ապրիլի 1-ին Երևանում: Մասնագիտական կրթությունն ստացել է Երևանի թատերական ինստիտուտում, որի դերասանական ֆակուլտետն ավարտել է 1951 թվականին և ընդունվել Գ. Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնը, որտեղ կատարել է բազմաթիվ դերեր (Ռոմեո, Պեպոն, Օթելլո, Արա Գեղեցիկ և այլն)։ «Ես կես դարից ավել նույն գործով եմ զբաղվում, դժվար է, ծանր է, հատկապես ինքս ինձ հետ կռիվ տալուց հոգնել եմ, բայց ես ուրիշ որևէ բանով զբաղվել չեմ կարող , ուրիշ որևէ բան չգիտեմ: Ինքս ինձնից հո չեմ կարող փախչել: Ես դերասան եմ»: Թատրոնում կերտել է բազմաթիվ դերեր մի շարք ներկայացումներում, որոնցից են՝ Ա. Շիրվանզադեի «Նամուս» (Ռուստամ), Գ. Բորյանի «Կամրջի վրա» (Արմեն), Ա. Արաքսմանյանի «60 տարի, երեք ժամ» (Արամ), Ն.Զարյանի «Արա Գեղեցիկ» (Արա), Զ.Դարյանի «Հանրապետության նախագահը» (Մյասնիկյան), Գ. Սունդուկյանի «Պեպո» (Պեպո), Վ.Շեքսպիրի «Կորիոլան» (Կորիոլան), «Օթելլո» (Օթելլո) և այլն: Նկարահանվել է նաև «Մոսֆիլմ» կինոստուդիայի կինոնկարներում՝ «Առաջին էշելոնը», «Բարձունք», «Նրա կյանքի նպատակը»: Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում բեմադրել է Ն. Զարյանի «Հացավան», Վ. Շեքսպիրի «Ջոն արքա», Գյումրիի թատրոնում՝ Ա.Քալանթարյանի «Թիկունք», Պ. Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն», Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը» (նաև եղել է Կորրադոյի դերակատարը) ստեղծագործությունները: 2000թ. բեմադրել է Պ. Զեյթունցյանի «Խոր Վիրապ» պիեսը: Մասնակցել է նաև բազմաթիվ ռադիո և հեռուստաբեմադրությունների՝ Մ. Պանյոլի «Տոպազ», Ն. Զարյանի «Փորձադաշտ» և այլն: Սիրված դերասանը մահացել է 2004 թվականի դեկտեմբերի 10-ին Երևանում, թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում: |

«Շարունակելու ենք Արցախի պատմության և ժառագության հետազոտությունը». (լուսանկար)
7302:12
Հայտնի են տարվա վատագույն ֆիլմն ու դերասանները
18401:12
Հայաստանը «Եվրոտեսիլ 2026»-ում կներկայացնի Սիմոնը (տեսանյութ)
60811.03.2026, 22:00
Սթիվեն Սփիլբերգը կրկին աշխարհի ամենահարուստ հայտնին է՝ ըստ Forbes-ի։
180511.03.2026, 21:24
«Ստիպել են դիմում գրել, քանի որ համարձակվել է Վենսի հետ Արցախից և Սումգայիթյան ջարդերից խոսել»․ Տաթևիկ Հայրապետյան
74111.03.2026, 16:42
«Իսրայելն ու ԱՄՆ-ն վնասել են Սպահանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված պալատը»․ Բաղայի (լուսանկար)
141610.03.2026, 15:59
«Կշարունակի՞ աշխատել ՀՑԹԻ-ում և ստանալ աշխատավարձ՝ ցեղասպանության փաստը ժխտող կառավարությունից»․ Հայկ Դեմոյան
60910.03.2026, 14:24
«Հուշարձանները վերականգնվել են միջազգային բոլոր նորմերին, կոնվենցիաներին, կանոններին համապատասխան». Հարություն Վանյան
65809.03.2026, 20:30



