Մեկ օր հայկական հեռուստաեթերով կհեռարձակվեն հայկական կինոժառանգության լավագույն նմուշները
![]() 679 Չորեքշաբթի, 15 ապրիլի, 2020 թ., 02:05 Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության, Հայաստանի ազգային կինոակադեմիայի, պրոֆեսիոնալ գիլդիաների ներկայացուցիչների, ինչպես նաև կինոյի ոլորտի այլ գործիչների և կազմակերպությունների նախաձեռնությամբ այս տարի առաջին անգամ մեր երկրում պաշտոնապես առանձին կնշվի հայկական կինոյի օրը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային կինոակադեմիան: «Հայ կինոյի օրը նոր խթան կդառնա կինոյի դերի կարևորման համար, ինչն էլ իր հերթին ավելի լայն հնարավորություններ կբացի արվեստի թերևս ամենամասսայական ճյուղի էլ ավելի հանրայնացման, կինոգործիչների առավել մոտիվացման և մեր երկրում հայ կինոյի հետագա զարգացման ու բարգավաճման համար: Այսօր մեր կողքին ապրում և ստեղծագործում են տաղանդավոր կինոռեժիսորներ, կինոօպերատորներ, դերասաններ ու ոլորտի այլ մասնագետներ, ում ստեղծած աշխատանքները մասնակցում են միջազգային բազմաթիվ հեղինակավոր կինոփառատոների և արժանանում մրցանակների: Նոր իրողությունը կդառնա նաև նոր ճանապարհի սկիզբ՝ ուղղված հայկական կինոյի հանրայնացմանը: Ամբողջ աշխարհում տիրող կորոնավիրուսային համավարակի այս օրերին ամենուր հնչում են տանը մնալու հորդորներ և դա ամենևին չի խանգարի մարդկանց մոտ լինել մշակույթին: Չափազանց ակտուալ ՄՆԱ ՏԱՆԸ հորդորը լիովին համահունչ է ապրիլի 16-ի օրվա խորհրդին: Մեկ անգամ ևս շնորհավորում ենք Հայ կինոյի օրվա կապակցությամբ և ասում. մնացեք տանը եվ դիտեք հայկական ֆիլմեր»,- ասված է Հայաստանի ազգային կինոակադեմիայի հաղորդագրության մեջ: |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
273Երեկ, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
441Երեկ, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
92325.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
87524.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
51024.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
46024.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
47623.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
63721.02.2026, 00:42
