«Եկել է այն ժամանակը, երբ պատրաստ եմ պատասխանելու բոլոր հարցերին»․ Սերժ Սարգսյան
![]() 765 Հինգշաբթի, 16 ապրիլի, 2020 թ., 14:10 ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց հետևյալը․ «Ուզում եմ հավատացած լինեք, որ ձեզնից շատ եմ շահագրգռված շփվելու լրատվամիջոցների հետ։ Ոչինչ չունեմ թաքցնելու, և երկրորդ՝ եկել է այն ժամանակը, երբ պատրաստ եմ պատասխանելու բոլոր հարցերին։ Ելնելով սրանից՝ դիմել եմ հանձնաժողովին իմ մասնակցությամբ նիստն անցկացնել արտակարգ դրության ավարտից հետո, բայց հանձնաժողովը նպատակահարմար համարեց այն անցկացնել 16-ին ու ինչպես հայտնի է՝ արտակարգ դրությունն էլ երկարացվեց։ Փաստորեն այդ հնարավորությունից զրկված եմ, որովհետև հարցն այնքան է կարևոր, որ ոտքի վրա մեկ-երկու պատասխաններով չեմ կարող գոհացնել ոչ ձեզ, ոչ հանրությանը։ Խոստանում եմ՝ արտակարգ դրության ավարտից հետո կհրավիրեմ լրատվամիջոցներին ու միայն ապրիլյան իրադարձությունների հետ կապված կպատասխանեմ ձեր հարցերին»,- ասաց նախկին նախագահը։ Նա նշեց, որ իր գրասենյակն այսօր հայտարարություն կտարածի։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
