Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների համատեղ հայտարարությունը
![]() 815 Չորեքշաբթի, 22 ապրիլի, 2020 թ., 11:20 Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը և ԵԱՀԿ համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) մարտ ամսվա կեսերից հեռավար եղանակով պարբերական խորհրդակցություններ են անցկացրել, այդ թվում՝ ապրիլի 21-ի համատեղ տեսակոնֆերանսը։ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը նույնպես մասնակցել է այս խորհրդակցություններին։ Խորհրդակցությունների ընթացքում մասնակիցները քննարկել են գլոբալ առողջապահական ճգնաժամի ազդեցությունը տարածաշրջանի վրա և տեղում տեղի ունեցած վերջին զարգացումները: Նրանք անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում հետագա քայլերին՝ համահունչ 2020 հունվարի 30-ին Ժնևում արված համատեղ հայտարարությանը: Հաստատվել է, որ COVID-19 համավարակի հետևանքով ստեղծված արտասովոր իրավիճակի պատճառով նախկինում ձեռքբերված հումանիտար միջոցառումների իրականացումը հետաձգվել է: Նախարարների միջև առերես հանդիպումների և համանախագահների տարածաշրջան այցելությունների վերաբերյալ Ժնևում ձեռքբերված պայմանավորվածությունները նույնպես հետաձգվել են: Այնուամենայնիվ, վերոնշյալ գործողությունները նախապատրաստելուն ուղղված անհրաժեշտ աշխատանքները շարունակվում են: Համանախագահներն ընդգծել են հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման և ստեղծված իրավիճակում սադրիչ գործողություններից զերծ մնալու կարևորությունը և կոչ արել կողմերին ձեռնարկել հետագա միջոցառումներ լարվածության նվազեցման ուղղությամբ։ Նրանք նաև բարձր են գնահատել ստեղծված իրավիճակում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի շարունակական աշխատանքը և ընդգծել մոնիթորինգային աշխատանքները հնարավորինս շուտ վերսկսելու անհրաժեշտությունը։ Հաշվի առնելով վիթխարի մարտահրավերները, որոնց ներկայումս առերեսվում են բոլոր ժողովուրդները՝ անկախ քաղաքական սահմաններից, և որոնք ծառայում են որպես խիստ հիշեցում յուրաքանչյուր մարդկային կյանքի արժեքի մասին, ԱԳ նախարարները և համանախագահները հույս են հայտնել, որ գլոբալ համավարակին արձագանքելու հարցում ցուցաբերված վճռականությունը ստեղծարար և կառուցողական խթան կհաղորդի խաղաղ գործընթացին: Համանախագահները ուշադրություն են հրավիրել ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ ներկա առողջապահական ճգնաժամի ժամանակաշրջանում հրադադարի միջոցառումների վերաբերյալ մարտի 23-ի ուղերձին և համանախագահների մարտի 19-ի հայտարարությանը: Արտգործնախարարները և համանախագահները համաձայնել են սերտ կապի մեջ մնալ և հնարավորինս շուտ շարունակել առերես բանակցությունները, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարությունը։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
