Կիրակի, 13 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +29 °C

Զելենսկին Սաակաշվիլիին առաջարկել է Ուկրաինայի փոխվարչապետի պաշտոնը

Զելենսկին Սաակաշվիլիին առաջարկել է Ուկրաինայի փոխվարչապետի պաշտոնը
656
Չորեքշաբթի, 22 ապրիլի, 2020 թ., 16:15

Ուկրաինայի Բարձրագույն ռադան, հնարավոր է, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին նշանակի բարեփոխումների հարցերով երկրի փոխվարչապետի պաշտոնում, գրում է LIGA.net-ը՝ հղում անելով երեք զրուցակիցներին։
Ավելի վաղ Վրաստանի նախկին նախագահը Facebook սոցցանցի իր էջում գրել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիից առաջարկ է ստացել ստանձնելու փոխվարչապետի պաշտոնը: Սաակաշվիլին նշել էր, որ արդեն հանդիպել է վարչապետ Դենիս Շմիգալին և մանրամասն քննարկել կառավարությունում իր աշխատանքի մանրամասները: