«Չեմ կարող մեկնաբանել Լավրովի արտահայտած մտքերը». Ռուբեն Ռուբինյան
![]() 448 Հինգշաբթի, 23 ապրիլի, 2020 թ., 00:00 ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ երեկ արած հայտարարությանը: «Նրա հայտարարած փաստաթղթի շուրջ բանակցություններ չկան, փաստաթուղթ էլ չկա, որի շուրջ ընթանում են բանակցություններ: Այստեղ կարող է հարց առաջանալ. այդ դեպքում ինչի՞ շուրջ են խոսում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ու արտգործ նախարարները: Սրա մասին և՛ միջազգային և՛ ներքին լսարանի առաջ բազմիցս խոսվել է: Քննարկվում են նախորդ տարիների ընթացքում արծարծված բանակցությունների սկզբունքների և տարրերի շուրջ կողմերի ընկալումները»,- ասել է Ռուբինյանը: Դիտարկմանը, թե այդ դեպքում հականալի չէ՞ Լավրովի հայտարարությունը և դրա նպատակը, Ռուբինյանը պատասխանել է. «Չեմ կարծում, որ ես պիտի մեկնաբանեմ այլ պետության պաշտոնյայի արտահայտած մտքերը: Ես կարող եմ ասել միայն իրողությունը և հղում անել Հայաստանի արտգործ նախարարին»: Ռուբինյանը եթերի ընթացքում նշել է, որ այժմ բանակցությունները հետևյալ փուլում են՝ ճշգրտել կողմերի ընկալումն ու մեկնաբանությունը սկզբունքների և տարրերի վերաբերյալ: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Այս օրերին մեր հասարակությունը բախվում է հիբրիդային սպառնալիքների հսկայական ալիքի»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
6015:18
Արարատ Միրզոյանի ելույթը՝ Ժնևում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7314:36
«Երբ սկսում ես զբաղվել քաղաքականությամբ, քո ամեն արածն ու ասածը դառնում է թիրախ». Անի Սամսոնյան
7914:24
«Ադրբեջանի և Իրանի համատեղ նախագծերը լայն հնարավորություններ կբացեն տարածաշրջանի համար»․ Ալիև
14614:18
«ԱՄՆ-ն Մեքսիկային հետախուզական տվյալներ է տրամադրել»․ Լևիթ
15214:12
«ՀՀ-ն երբեք չի ունեցել փողով այսքան հարուստ, գաղափարապես այսքան սնանկ ընդդիմություն». Հայկ Կոնջորյան
10413:42
«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
17112:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
20211:31
