«Սկսվել են կասկածահարույց արարքը սվաղելու ճղճիմ փորձերը». Մարինա Պողոսյան
![]() 411 Հինգշաբթի, 23 ապրիլի, 2020 թ., 00:15 Իրավապաշտպան Մարինա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ, «Բաց TV»-ի եթերում տրված իմ հարցազրույցից հետո՝ վերաբերող ԱԺ «Իմ քայլ» խմբակցության պատգամավորների կասկածահարույց երաշխավորություններին, սկսվել են նախապես իմ կողմից ակնկալվող մեկնաբանությունները և կեղծ հայտարարությունները: Ճիշտն ասած, գնահատում եմ իմ և այլ անձանց միջև տեղի ունեցած խոսակցությունների գաղտնիությունը, սակայն, ելնելով Ստեփան Մարտիրոսյանի համար երշխավորություն տված որոշ պատգամավորների՝ իրենց կասկածահարույց արարքը սվաղելու ճղճիմ փորձերից, ստիպված եմ խախտել իմ և պատգամավորներից մեկի խոսակցության գաղտնիությունը՝ հորդորելով մյուս պատգամավորներին և իրենց ազգակիցներին՝ զերծ մնալ իրենց կատարած քստմնելի արարքն արդարացնելու ճիգերից: Ստիպված եմ փաստել, որ նախքան 21.04.2020թ. «Բաց TV»-ում հարցազրույց տալը, խոսակցություն եմ ունեցել հինգ պատգամավորներից մեկի հետ, որը չի մտնում իրենց իսկ կողմից հայտարարված երկյակի մեջ: Պատգամավորը փաստեց, որ ստորագրել է Ստեփան Մարտիրոսյանի երաշխավորությունը: Խոսակցությունը տեղի ունեցել 20.04.2020, ժամը 21:45, 11 րոպե 27 վարկյան տևողությամբ: Ինչ վերաբերվում է տիկին Մակունցի հայտարարությանը կորոնավիրուսով պայմանավորված՝ խմբակցության անտեղյակության վերաբերյալ, ապա եթե ոչ ծիծաղելի, գոնե նման հայտարարությունը վտանգավոր է, քանի որ չի բացառում, որ նման անտեղյակության պայմաններում հնարավոր է, որ «Իմ քայլ» խմբակցության պատգամավորները երաշխավորություն կամ բնութագիր տրամադրեին, ասենք, Քոչարյանի վերաբերյալ: Հ.Գ. Եթե ասածներս կասկած են հարուցում որևէ մեկի մոտ, սիրով կտրամադրեմ թեʹ Ստեփան Մարտիրոսյանի վերաբերյալ դատավճիռը, թեʹ վերջինիս վերաբերյալ «ներման ակտը», որը նշանակում է, որ վերջինս իր մեղքը մանկապղծության առումով լիովին ընդունել է, թեʹ երրորդ պատգամավորի հետ հեռախոսային խոսակցության վերծանումը: Անտեղյակությունը չի ազատում պատասխանատվությունից: Հարգանքով՝ Մ.Պողոսյան»: |

Քաղաքացին, որին ոստիկանները մեքենայի մեջ ծեծում էին, Լևոն Քոչարյանն էր (տեսանյութ)
8412:36
Ակցիայի մասնակիցներն աղբամաններով փակում են Սարյան փողոցը
6912:30
«Ավտոյի մեջ ծեծում են ցուցարարին, նայե՛ք». քաղաքացի (տեսանյութ)
9212:11
Կարմիր բերետավորը հարվածեց մեծահասակ կնոջը (տեսանյութ)
12412:06
«Շիշ շպրտեցին ոստիկանների վրա». Գ. Ազիզյան
11111:42
«Ինքը ձեր նման լրագրող էր, եկավ, դարձավ վարչապետ». քաղաքացի
12311:30
«Մի մասը մեզ հետ կգա ՔԿ, մյուսները կմնան Հրապարակում». Սաղաթելյան
13311:24
Կառավարության անդամները դուրս եկան շենքից
16811:12
