Կայացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախարարական կոնֆերանսը. մասնակցել է Արայիկ Հարությունյանը
![]() 622 Կիրակի, 26 ապրիլի, 2020 թ., 11:20 ՅՈՒՆԵՍԿՕ-ն նախաձեռնել է նախարարարական առաջին տեսակոնֆերանսը մշակույթի ոլորտի վրա՝ COVID-19 համաճարակով պայմանավորված ճգնաժամի ազդեցության մեղմացման թեմայով։ Շուրջ 150 երկրի պատվիրակների հետ տեսակոնֆերանսին մասնակցել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ Շնորհակալություն հայտնելով ՅՈՒՆԵՍԿՕ-ին առցանց հանդիպում նախաձեռնելու համար՝ նախարարն անդամ երկրներին ներկայացրել է ստեղծված իրավիճակում մշակույթի ոլորտում Հայաստանում իրականացվող ծրագրերն ու մեր երկրի փորձը։ «Առողջապահության համաշխարհային ճգնաժամը խորապես ազդել է մեր երկրներում մշակութային կյանքի վրա: Արվեստագետներն այսօր ստիպված են հաղթահարել աննախադեպ մասնագիտական և տնտեսական խոչընդոտներ: Մենք զգում ենք, որ պարտավոր ենք ձեռնարկել հատուկ նորարարական միջոցառումներ մշակութային ոլորտին աջակցելու համար»,-նշել է Արայիկ Հարությունյանը՝ Հայաստանում կորոնավիրուսի հետևանքները մեղմելու ուղղությամբ առանձնացնելով երկու հիմնական թիրախ. քաղաքացիների՝ մշակութային ծառայություններից օգտվելու իրավունքի անխափան իրացման հարցը: «Համավարակի տարածման ամենասկզբից Հայաստանի Հանրապետության մշակութային պետական հաստատությունները՝ համերգասրահները և թատրոնները, թանգարանները և գրադարանները, իրենց գործունեությունն անմիջապես տեղափոխեցին առցանց տիրույթ՝ կարճաժամկետ հատվածում լուծելով մարդկանց ժամանցի, ոչ ֆորմալ կրթության և հոգեբանական ճգնաժամից զերծ մնալու հարցը՝ արտթերապիայի, բիբլիոթերապիայի, հեքիաթաթերապիայի, ծիծաղի թերապիայի միջոցով: Ահա մի քանի վերնագիր՝ Կորոնադադար, Տնից թանգարան և գրադարան, Դասարան+Դասական, Դաս Ա և այլն»,-նշել է Արայիկ Հարությունյանը՝ հատուկ շեշտելով, որ ամենակարևոր գործոնն այն է, որ դրանք բոլորը ներառական և ինտերակտիվ միջոցառումներ են: «Ի վերջո, ցանկանում եմ հավաստիացնել, որ Հայաստանի Հանրապետությունը, միջազգային պարտավորություններին համահունչ, շարունակելու է մանրամասն տեղեկություններ փոխանակել այն մասին, թե ինչպես է կառավարությունը միջոցներ ձեռնարկում մշակույթի ոլորտում COVID-19-ի առաջացրած խնդիրները լուծելու համար»,- իր ելույթն ամփոփել է Արայիկ Հարությունյանը: |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
273Երեկ, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
441Երեկ, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
92325.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
87524.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
51024.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
46024.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
47623.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
63721.02.2026, 00:42
