Քոչարյանը կարող է բանտում նշել իր 66-ամյակը․ Комсомольская правда
![]() 1342 Չորեքշաբթի, 29 ապրիլի, 2020 թ., 14:50 Երբ 2018 թվականին Հայաստանը սկսեց ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ով մի քանի տարի անցկացրել էր բանտարկության մեջ՝ 2008 թվականի մարտին զանգվածային անկարգություններ կազմակերպման համար, շատ արագ թիրախավորվեցին նրա «քաղաքական թշնամիները», գրում է «Комсомольская правда» թերթը: Ռոբերտ Քոչարյանը դարձավ նոր «արդարության» թիրախը: «Քոչարյանը ղեկավարում էր Հայաստանը ամենաբարդ տարիներին՝ 90-ականներին և 2000-ականներին։ Բայց առանց դատավարության, նա մեղավոր ճանաչվեց 2008 թվականի մարտի 1-ին Երևանում «ժողովրդական բողոքը» ճնշելու համար: Փաստացի՝ Քոչարյանը, որպես այդ ժամանակվա պետության ղեկավար, պարտավոր էր սահմանել արտակարգ դրություն, որպեսզի խուսափեր ավելի մեծ արյունահեղությունից․․․ Սակայն 10 տարի անց արդեն Փաշինյանի օրոք նախկին նախագահ Քոչարյանին ձերբակալում են սահմանադրական կարգի տապալման համար: Մեղադրանքի անհեթեթությանն անդրադարձել են նաև Ռուսաստանում, մասնավորապես, ՌԴ ԱԳՆ-ում: Վլադիմիր Պուտինը Երևանում հանդիպել է Քոչարյաններին: Ռուսական կողմը շատ անգամներ նշել է, որ այդ գործը կրում է ոչ թե քրեական, այլ քաղաքական բնույթ: Ու սա հերթական անգամ ապացուցում է, որ այս լուրջ գործի 900 վկաներից ոչ մեկ չի հաստատել մեղադրական վարկածը, որ Քոչարյանը հրամայել է կրակել մարդկանց ուղղությամբ: Ունենք այս արդյունքը. նախկին նախագահը 500 օր գտնվում է անազատության մեջ՝ առանց դատավարության: Քոչարյանը կարող է բանտում նշել իր 66-ամյակը: Ընդ որում, հայ քաղաքական մի շարք գործիչներ, ի պաշտպանություն Քոչարյանի, հանձնաժողով են ստեղծել: ՀՀ իշխանությունները կարծես վստահ են, որ վրեժխնդրությունն ուտեստ է, որը մատուցում են սառը վիճակում»,- գրել է թերթը։ |
«Նույն բարախլո բրիգադին էր հավաքել՝ մուտիտի հերթական դոզան տալու համար»․ Արմեն Հովասափյան
8714:42«Նիկոլական ստեր՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական թեմաներով»․ Անդրանիկ Թևանյան
9114:12«Արդյո՞ք հավաքի ընթացքում խոսակցություն կլինի Երևանի մտադրության մասին»․ Հակոբ Բադալյան
11113:24«Բանակցությունները տարվում են առանց միջնորդների, այսինքն՝ առանց երաշխիքների»․ Ոսկան Սարգսյան
16811:24«Հարթ ուղեղով բոլոր մարդկանց խորհուրդ կտամ՝ իրենց մակարդակից վերև դատողություն չանել»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
18510:00«Կոչ եմ անում՝ միաբան մնալ, չթուլանալ, չհանձնվել»․ Դավիթ Գալստյան
26309:12«Ազգերը հաջողության են հասնում, եթե նրանց առաջնորդում են հետագիծ ունեցող անհատները»․ Սենոր Հասրաթյան
30003:06«ՀՀ-ն ժողովրդավար երկիր չէ, այստեղ կան քաղբանտարկյալներ և քաղհալածյալներ»․ Արշակ Սարգսյան
10202:06