«Դամբարանով մեկ ցպնած էին կապույտ ապակուց ուլունքներ». Էջմիածնի Պատմաազգագրական թանգարան

#Տնիցթանգարան նախագծի շրջանակներում Էջմիածնի Պատմաազգագրական թանգարանը ներկայացրել է Ակնալիճ գյուղի դամբարանադաշտից հայտնաբերված նյութեր, որոնք պատկանում են մ.թ.ա. II հազ. կեսերին:
1. Երկաթյա ապարանջան
2.Ապակյա ուլունքաշար
«Հնագիտական հուշարձաններում երկաթյա իրերը մասայաբար սկսում են հանդիպել սկսած մ.թ.ա. XI դարից: Էլ ավելի զարմանալի է, երբ այդպիսի իրեր հայտնաբերվում են վաղ հուշարձաններից: Այդպիսի անակնկալ հնգետներին մատուցեց Ակնալճի համար 2 դամբարանը, որը պեղվեց 2006թ. վաստակաշատ հնագետ Ֆիրդուս Մուրադյանի կողմից: Արտաքնապես դամբարանը չէր տարբերվում նմանատիպ այլ կառույցներից, սակայն կառուցված էր ավելի խնամքով, և հնագետները ակնկալում էին լավ նյութեր: Սակայն առաջին հայացքից դամբարանում հայտնաբերված նյութն առանձնահատուկ չէր: Թաղման խուցը բաժանված էր 2 հատվածի: Մի կողմում տեղադրված էր խեցեղենը, որը բնորոշ էր մ.թ.ա. II հազարամյակի կեսին, իսկ մյուս հատվածում՝ կմախքը: Հանելուկը հանգուցալուծվեց, երբ հնագետներն սկսեցին մաղել հողը: Ննջեցյալի գանգի տակ գտնվեցին խիստ քայքայված երկաթյա ապարանջանի բեկորներ: Այդ ժամանակ նմանատիպ ապարանջանը հավանաբար ավելի թանկ էր, քան ոսկին: Ողջ դամբարանով մեկ ցպնած էին լավ մշակված կապույտ ապակուց պատրաստված ուլունքներ: Ուլունքները այնքան բարձր որակի էին, որ հնագետները սկզբից կասկածեցին, որ դրանք կարող էին պատահականորեն հայտնվել այդ վայրում, սակայն երբ մի քանի ուլունք գտնվեց խեցեղեն անոթների միջից, պարզ դարձավ, որ դրանք դրվել են թաղման ժամանակ: Գտնված նյութերը հնագետ Ֆ. Մուրադյանի կողմից հանձնվեցին Էջմիածնի Պատմաազգագրական թանգարան»,- ասված է գրառման մեջ:

Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
87920.09.2026, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
90119.09.2026, 16:12
Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
54618.09.2026, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
104218.09.2026, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
52017.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
56216.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
222015.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
80913.09.2026, 16:48