Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Պարզվում է՝ Մեծ Բրիտանիայի վարչապետը թուրքական ծագում ունի». Նաիրի Հոխիկյան

«Պարզվում է՝ Մեծ Բրիտանիայի վարչապետը թուրքական ծագում ունի». Նաիրի Հոխիկյան
326
Կիրակի, 03 մայիսի, 2020 թ., 01:15

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարզվում է՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը թուրքական ծագում ունի։

Այդ մասին հայտնել է The Algemeiner պարբերականը։ Հոդվածում նշվել է, որ Ալի Քեմալ անունով լրագրողը (Ջոնսոնի պապի հայրը) ավելի ուշ զբաղվել է նաև դիվանագիտությամբ, ակտիվ պայքարել է Թուրքիայում ժողովրդավարություն հաստատելու համար։

1909 թվականին մեկնել է Մեծ Բրիտանիա և ամուսնացել անգլուհու հետ։

Հայոց ցեղասպանության տարիներին հանդես եկել քննադատությամբ՝ ուղղված երիտթուրքերի կառավարությանը, փորձել օգնել հայ գաղթականներին։

1922 թվականին Ալի Քեմալին սպանել են թուրք ազգայնամոլները և մնացել անպատիժ։

Իհարկե, հեռու եմ այն մտքից, որ Բորիս Ջոնսոնի համար այս պատմությունը կարող է կարևոր նշանակություն ունենալ այնքան, որ մասնակցի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, թեկուզ հանուն իր նախապապի հիշատակի։ Բայց պատմական փաստերն անժխտելի են»: