Շաբաթ, 30 մայիսի, 2020 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Ո՞վ է պետբյուջեից ֆինանսավորված, բայց չավարտված ֆիլմերի պատասխանատուն». Հովհաննես Գալստյան

«Ո՞վ է պետբյուջեից ֆինանսավորված, բայց չավարտված ֆիլմերի պատասխանատուն». Հովհաննես Գալստյան
99
Երեքշաբթի, 05 մայիսի, 2020 թ., 00:05

Կինոռեժիսոր, պրոդյուսեր Հովհաննես Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ո՞վ է պետբյուջեից ֆինանսավորված, բայց չավարտված ֆիլմերի պատասխանատուն
3 տարի առաջ, թարս ոտքով կինոկենտրոն մտնելուց անմիջապես հետո, տնօրենի նոր ժ/պ-ն մամուլով հիստերիկ աղմուկ բարձրացրեց 3 անավարտ ֆիլմերի մասին, որ նախկին տնօրենը որպես «հանցավոր ժառանգություն» թողել էր իրեն։ Ժ/պ-ն իր նման չստացված չեկիստներից «պետական հանձնաժողով» ձևավորեց, որը 3 ֆիլմերից 2-ի համար Պետբյուջեից հավելյալ ֆինանսավորում հաստատեց, իսկ «Թողություն» ֆիլմով կինոկենտրոնին արտոնեց գործ տալ Դատախազություն։ Ժ/պ-ն իրավասու չէր նման «հանձնաժողով» ձևավորել, մենք քննության առարկա ենք դարձրել դրա ձևավորման կարգն ու որոշումների օրինականությունը։ Բայց սա դեռ մի կողմ։
Նոր կինոկենտրոնը պետական ֆինանսավորում հատկացնելու մեկ սկզբունք ունի՝ սեփական շահ, օրինակ կինոկենտրոնին կից տեխնիկան վարձակալելու պայմանագիր արտադրության փաթեթում։ Պետական ֆինանսավորում ստացած բոլոր կինոնախագծերի հեղինակները կինոկենտրոնի տնօրենի Ժ/պ-ին ենթարկվելու, հրապարակավ չքննադատելու «ղազագիր» ունեն։ Կինոյի մարդկանց «առնելու», վասալների բանակը լցնելու համար, կինոկենտրոնը փոքր գումարով հպատակ հեղինակների տասնյակ կինոնախագծեր է ֆինանսավորել։ Այդ գումարներն արագ մսխվել են, իսկ նախագծերը կախվել են օդում։
Անցած 3 տարում կինոկենտրոնը ավելի քան 30 լիամետրաժ ֆիլմերի ֆինանսավորում է հատկացրել, որոնց բացարձակ մեծամասնությունը ավարտված չէ։ Նախկին տնօրեն Գևորգ Գևորգյանը 3 անավարտ ֆիլմ էր «հանցավոր ժառանգություն» թողել, իսկ սրանք, եթե այս պահին կինոն հանձնեն, տաս անգամ ավելի «հանցավոր ժառանգություն» են թողնելու, տասնյակ անավարտ կինոնախագծեր, որոնք պետբյուջեից ֆինանսավորվել են, սակայն արտադրության այս կամ այն փուլում կանգնել։ Սա կինոկենտրոնի տխմար, անհեռատես կառավարման արդյունք է։ Ու սրա պատասխանատուն կինոկենտրոնի հովանավորներն են, որ նստած են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում և Կինոյի տանը։
Կինոկենտրոնի տնօրենի ժ/պ-ն օրենքից դուրս «հանձնաժողովի» որոշմամբ և «ֆորս-մաժորային» իրավիճակը «չտեսնելով» քրեական գործ էր հարուցել մեր ընկերության դեմ՝ ֆիլմի ժամկետները խախտելու համար։ Այս գործով կինոկենտրոնի Ժ/պ-ն ու նրա հովանավորները խայտառակվեցին, արդարադատությունը թքեց նրանց երեսին անկախ կինոընկերության դեմ կեղտոտ գործ հարուցելու համար։ Մեր ֆիլմի հարցը մենք լուծեցինք այլ աղբյուրներից ֆինանսական միջոցներ ներգրավելով։ Իսկ դուք, անլեզու հայվաններ, որ ի վիճակի չեք այլ աղբյուրների հետ աշխատել, ո՞նց եք լուծելու անավարտ ֆիլմերի հարցը։
Ո՞վ է պատասխան տալու պետբյուջեից ֆինանսավորված, բայց հանդիսատեսին չհասած ֆիլմերի համար։ Հը՞, ՀՀ ԿԳՄՍ – սուպեր նախարարություն»։