Կարեն Կարապետյանին հրավիրել են ԱԺ քննիչ հանձնաժողով. «Ժամանակ»
![]() 401 Չորեքշաբթի, 06 մայիսի, 2020 թ., 08:35 «Ժամանակ»-ը գրում է. «Մայիսի 8-ին Հայաստանի երեք նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը պատրաստվում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխավորությամբ փոխարինելու առաջարկ ներկայացնել դատարանին։ Այս երաշխավորությունը, հիշեցնենք, նախկին վարչապետները պետք է ներկայացնեին դեռևս փետրվար-մարտ ամսին, սակայն դատավոր Աննա Դանիբեկյանի առողջական խնդիրների պատճառով դատական նիստերը չէին կայանում։ Ուշագրավ է, որ այդ նպատակով Հայաստանում գտնվող նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը կարող է հայտնվել նաև ապրիլյան դեպքերը քննող ԱԺ քննիչ հանձնաժողովում։ Մեր տեղեկություններով՝ հանձնաժողովը հրավեր է ուղարկել Կարապետյանին։ 2016-ի սեպտեմբերին զբաղեցնելով ՀՀ վարչապետի պաշտոնը՝ Կարեն Կարապետյանը ուշագրավ հայտարարություն էր արել այն մասին, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ անորակ դիզվառելիքի պատճառով զինտեխնիկան չի աշխատել»։ Մանրամասները՝ թերթի համարում։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
