«Արցախի շուրջ եղած այն բոլոր հարցերը, որոնք շահարկվում էին, ինձ համար փարատված են». Էդմոն Մարուքյան
![]() 1425 Հինգշաբթի, 07 մայիսի, 2020 թ., 13:21 Այսօր Ազգային ժողովում հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Քննարկվել են այն բոլոր հայտարարությունները, որոնք հրապարակային արվում են, այդ թվում Արցախի հիմնախնդիրը: Արցախի հարցն էն հարցն է, որ բոլորս համախմբված ենք: Էս մասով տարաձայնություն չկա: Կարծում եմ՝ ժամանակ առ ժամանակ նման քննարկումների կարիք կա»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մարուքյանը: Նա նշեց, որ որ Արցախի շուրջ եղած այն բոլոր հարցերը, որոնք շահարկվում էին, դրանք իր համար ի սկզբանե փարատված էին և հիմա, առավել ևս, փակված են: Հարցին՝ վարչապետն ասա՞ց, որ սեղանին փուլային տարբերակ չկա դրված, Մարուքյանը պատասխանեց, «Բնականաբար, այն ինչ ասվեց, եթե հրապարակային հայտարարություններից դուրս գալու լինի, դուրս կգանք: Էս պահին ես մտահոգություն չունեմ Արցախի հիմնախնդրի հետ կապված՝ շահարկումների վերաբերյալ»,- ասաց Էդմոն Մարուքյանը՝ հավելելով. «Եթե Արցախը հանձնելու հարց կառաջանա, բայց ես նման բան իմ երևակայության մեջ չեմ պատկերացնում, Հայաստանում նման իշխանություն չեմ պատկերացնում»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
