Միխայիլ Բաղդասարովը Սերժ Սարգսյանի դեմ ԱԱԾ-ում հաղորդում է ներկայացրել․ «Ժողովուրդ»
![]() 305 Ուրբաթ, 08 մայիսի, 2020 թ., 08:30 «Ժողովուրդ»-ը գրում է. «ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել գործարար Միխայիլ Բաղդասարովի կողմից Սերժ Սարգսյանի դեմ ԱԱԾ-ում հաղորդում ներկայացնելու մասին: Վերջինն իր դիմումում նշել է, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, 1998-2010թթ ընթացքում ՀՀ-ում զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ և նույն ժամանակահատվածում, ստացված եկամուտներից շուրջ 7.000.000 ԱՄՆ դոլար առձեռն փոխանցել է բարձրաստիճան պաշտոնատար անձի: Եվ ահա մեզ հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ում այս դեպքի մասով հարուցված է քրեական գործ։ Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին տեղեկություններ հրապարակվեց, որ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ, բացի արդեն դատարան մտած դիզվառելիքի գործից ևս մեկ քրեական գործ է հարուցված, որը վերաբերում է արդեն կաշառք ստանալուն։ Մասնավորապես հրապարակվել էր, որ այդ գործով մի գործարար ցուցմունք է տվել և ասել, որ 7 միլիոն դոլար առձեռն կաշառք է տվել Սերժ Սարգսյանին։ Եվ ահա, իրավապահ շրջանակներից ArmLur.am-ին հայտնել էին, որ այն գործարարը, որը Սերժ Սարգսյանին առնչվող քրեական գործով ցուցմունք է տվել, նրա վաղեմի ընկեր, սնանկացած գործարար Միխայիլ Բաղդասարովն է»։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
301Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
310Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
317Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
217Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
274Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
251Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
237Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
287Երեկ, 09:52
