«Մայր Հայաստանի» բնորդուհին 78 տարեկան է

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Պատերազմ, հաղթանակ, անկախություն, թավշյա հեղափոխություն, Նոր Հայաստան. այս պատմական բոլոր ժամանակաշրջաններն ապրած ու վերապրած հայ ազգի չմոռացված լեգենդը, մեր հերոսության խորհրդանիշ տիկին Գենյան, ով 78 տարին է բոլորել, այսօր էլ ապրում է մեր կողքին՝ բոլորին հույս ու լավատեսություն հաղորդելով:
Բոլորիս հայտնի «Մայր Հայաստան» հուշարձանը, որ կառուցվել է որպես Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի խորհրդանիշ, տեղադրվել է 1950թ., ի սկզբանե Իոսիֆ Ստալինի պատկերով, քանդակագործ Սերգեյ Մերկուրովի և ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի հեղինակությամբ։ Հետագայում՝ 1962թ., Ստալինի արձանն ապամոնտաժելուց հետո, նույն պատվանդանին 1967թ. կանգնեցվել է քանդակագործ Արա Հարությունյանի «Մայր Հայաստանը» խորհրդանշող հուշարձանը, որը մարմնավորում է անկոտրում ռազմական ոգու, հայրենիքի պահապան հրեշտակ հայ մոր հավաքական կերպարը։ Հուշարձանի բնորդուհին հենց Գենյա Մուրադյանն է, ով «ՀՀ»-ի հետ զրույցում վերապրել է հիշողություններն ու ակնթարթները, որոնք անմոռաց լեգենդ դարձան:
Հիշում է՝ 17-18 տարեկան էր՝ լոլիկի հերթում կանգնած, երբ հրավեր ստացավ քանդակագործ Արա Հարությունյանից՝ դառնալու Մայր Հայաստանի բնորդուհին, որով հեղինակը պետք է կերտեր ու վեր հաներ հայ կնոջ, մոր կերպարի իմաստությունն ու խորությունը՝ ընդգծելով կնոջ վեհությունն ու ընտանիքին նվիրվածությունը»:

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
47229.09.2026, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
59428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
247424.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
84423.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
86223.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
335920.09.2026, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
238019.09.2026, 16:12
Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
105318.09.2026, 23:42