«Ինձ դիմել էր մի կին, որի վրա ամուսինը գրաֆիկով սիգարետ էր հանգցնում»․ Նաիրա Զոհրաբյան
![]() 267 Երեքշաբթի, 12 մայիսի, 2020 թ., 11:30 Բազմաթիվ կանայք չգիտեն իրենց իրավունքները, ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը՝ ներկայացնելով իրեն դիմած կանանցից մեկի օրինակը։ «Ինձ դիմել էր մի կին, որի վրա ամուսինը գրաֆիկով սիգարետ էր հանգցնում, նա չգիտեր իր իրավունքները, վախենում էր դիմել իրավապահներին, ասում էր՝ հարևաններն ինչ կասեն։ Իրեն պիտի բացատրել, որ դու իրավատեր ես, պահանջատեր ես, իսկ սադիստը պետք է լինի այնտեղ, որտեղ իր տեղն է»,- ասաց պատգամավորը։ Հիշեցնենք՝ ԱԺ-ում քննարկվում է «2019 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդման և «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2019 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը։ |

Քաղաքացին, որին ոստիկանները մեքենայի մեջ ծեծում էին, Լևոն Քոչարյանն էր (տեսանյութ)
8412:36
Ակցիայի մասնակիցներն աղբամաններով փակում են Սարյան փողոցը
6912:30
«Ավտոյի մեջ ծեծում են ցուցարարին, նայե՛ք». քաղաքացի (տեսանյութ)
9212:11
Կարմիր բերետավորը հարվածեց մեծահասակ կնոջը (տեսանյութ)
12412:06
«Շիշ շպրտեցին ոստիկանների վրա». Գ. Ազիզյան
11111:42
«Ինքը ձեր նման լրագրող էր, եկավ, դարձավ վարչապետ». քաղաքացի
12311:30
«Մի մասը մեզ հետ կգա ՔԿ, մյուսները կմնան Հրապարակում». Սաղաթելյան
13311:24
Կառավարության անդամները դուրս եկան շենքից
16811:12
