Ուկրաինայի նախագահի կայքում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խնդրագիր է հրապարակվել

Ուկրաինայի նախագահի կայքում հրապարակվել է խնդրագիր, որով կոչ է արվում ճանաչել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը, գրում է AnalitikaUA.net-ը։ Խնդրագրի հեղինակը «Монс Пиус» հասարակական կազմակերպության ղեկավար Սուրեն Պետրոսյանն է։
Ուկրաինայի նախագահին ուղղված նամակում խնդրագրի հեղինակը գրում է․
«Հարգելի Վլադիմիր Ալեքսանդրովիչ, դիմում եմ Ձեզ՝ ողջ հայ ժողովրդին ճշմարտության ու պատմական արդարության հարյուրամյա պայքարում աջակցելու խնդրանքով։ Այս հարցը շատ ավելի կարևոր է, քան բոլոր քաղաքական շահերը. խոսքն այն արժեքների մասին է, որոնց հիման վրա դաստիարակվելու են հաջորդ սերունդները, որոնցից կախված կլինի անվտանգությունը, բարեկեցությունը և միլիարդավոր մարդկանց ազատ զգալու հնարավորությունը: Հենց այդ պատճառով կոչ եմ անում Ձեզ պետական մակարդակով անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել՝ 1915-1922 թվականներին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջումը որպես հայ ժողովրդի ցեղասպանություն և ապրիլի 24-ը այդ ողբերգական իրադարձությունների զոհերի հիշատակի օր ճանաչելու համար»,- ասվում է խնդրագրում:

«Չեք վախենո՞ւմ ՏԻՄ ընտրություններին մասնակցող ձեր թեկնածուների ճակատագրից»․ լրագրողը՝ ընդդիմադիր պատգամավորներին (տեսանյութ)
1414:18
«Նշված հայտարարությանը պետք է արձագանքեն օրվա իշխանությունները». Արամ Վարդևանյան (տեսանյութ)
2214:12
«Ո՞վ կարա հիմա համարձակվի Մայիսի 8 նշել». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
3513:54
«Մակրոնն ու Մերցը Հայաստանին դիտարկում են որպես գործիք Ռուսաստանի դեմ»․ Անդրանիկ Թևանյան
5013:42
«Ինչո՞ւ չեն եղել ադրբեջանցուն բռնելու, մեքենա նստեցնելու տեսանյութեր»․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
6413:24
«Խանգարում եք», «դուք հյուր եք, ձեզ հյուրի նման պահեք». ԱԺ-ում՝ այս պահին (տեսանյութ)
6513:00
«Սուրեն Պապիկյա՛ն, դու «ռիլ» նկարելու համա՞ր ես, թե՞ անվտանգություն ապահովելու»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
5512:54
«Մայրս չի կարող եղբորս տեսակցել․ որ Սեդրակին տեսնի, գործը փլվելո՞ւ է»․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
6912:24