Թանգարանների միջազգային օրը՝ անսովոր պայմաններում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մայիսի 18-ին հրավիրում է բոլորին միասին տոնելու Թանգարանների միջազգային օրը, որն այս տարի, ելնելով համավարակի պատճառով երկրում ստեղծված իրավիճակից, առաջին անգամ պետք է նշենք անսովոր պայմաններում:
Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) առաջարկով միջազգային հանրությունը 1978 թվականից մայիսի 18-ը նշում է որպես Թանգարանների միջազգային օր՝ նպատակ ունենալով համախմբելու թանգարաններին, կարևորելու դրանց դերը որպես հասարակության կրթական, մշակութային և ժամանցային կենտրոններ:
Այս տարի Թանգարանների միջազգային օրն անցկացվում է «Թանգարանները հանուն հավասարության. բազմազանություն և ներառականություն» խորագրի ներքո, որը մատնանշում է թանգարանների և տարբեր լսարանների երկխոսության ամրապնդումը, ինչպես նաև ցուցադրությունների հասանելիության ապահովումը:
Թանգարանների միջազգային օրը մեր հասարակության ամենասպասված տոներից է, հատկապես՝ դրան նախորդող շաբաթ օրն ավանդաբար անցկացվող «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը, որը, ստեղծված իրավիճակից ելնելով, այս տարի կնշվի նոյեմբերին: Մայիսի 18-ին կնշենք Թանգարանների միջազգային օրը, որի շրջանակում ՀՀ և Արցախի թանգարանները կիրականացնեն բազմաբովանդակ ծրագրեր առցանց հարթակում։
Տոնին ընդառաջ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ թանգարանների առցանց հետևորդներին առաջարկելով տարբեր խորագրերով և ձևաչափերով տանը ստեղծել «Թանգարանային անկյուն», տեսագրություններն ուղարկել նախընտրած թանգարանին, որոնք կհրապարակվեն մայիսի 18-ին տվյալ թանգարանի ֆեյսբուքյան էջում: Նախաձեռնության նպատակն է բացահայտելու նորանոր և յուրօրինակ «թանգարաններ» կամ «թանգարանային հավաքածուներ», ինչը հետագայում նոր նախաձեռնությունների առիթ կհանդիսանա:
Թանգարանների միջազգային օրվան միացած թանգարանների առցանց ծրագրերին կարող եք ծանոթանալ այստեղ:

Անտոնիու Գուտերեշի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մատենադարան (լուսանկար, տեսանյութ)
5800:18
Դերասան Սամվել Թադևոսյանը կպարգևատրվի «Ոսկե գլոբուս»-ի կողմից
109Երեկ, 23:54
Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Շոշ գյուղի պատմական հուշարձանները (լուսանկար)
29913.10.2026, 22:54
Լճաշենում օծվել են նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը (տեսանյութ)
50211.10.2026, 18:54
«Արցախի դեմ պատերազմը պետք է դիտարկել նաև որպես ինքնության ոչնչացման քաղաքականություն»․ Հովիկ Ավանեսով (լուսանկար)
71708.10.2026, 14:00
«Կոնսերվատորիայի պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները». Վարդան Հակոբյան (ՈՒՂՂՎԱԾ)
72607.10.2026, 22:48
«Հայաստանի հանրային հեռուստաընկերության» գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի են ենթարկվել
76007.10.2026, 00:00
Թբիլիսիի կենտրոնում հայտնաբերվել են հայերեն արձանագրությամբ պատմական քարեր (լուսանկար)
72006.10.2026, 19:48