«Որ պահին նախկին նախագահների հետ Արցախի հարցը քննարկելու անհրաժեշտություն տեսնեմ, կանեմ»․ Ն․ Փաշինյան

«Որ պահին նախկին նախագահների հետ Արցախի հարցը քննարկելու անհրաժեշտություն տեսնեմ, ոչ մի խնդիր չկա, որ դա տեղի ունենա»,- այսօր՝ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով բանակցային ձևաչափին՝ Փաշինյանն ասաց. «Մենք բազմիցս արտահայտել ենք մեր կարծիքը, որ Արցախի ընտրված ներկայացուցիչների մասնակցությունը բանակցություններին էական ու կարևոր ենք համարում, որովհետև չենք պատկերացնում խնդրի լուծումն առանց Արցախի ընտրված ներկայացուցիչների մասնակցության:
Խոսվում է այն մասին, որ մեզ չի հաջողվել Արցախին վերադարձնել բանակցային սեղան այնպես, ինչպես դա չի հաջողվել վերջին 22 տարում, երբ 1998 թվականին Արցախը բանակցային սեղանից դուրս թողնվեց: 22 տարի ամբողջ միջազգային հանրությունն աշխատել է այդ պայմաններում: Այդպես եղել է լռելյայն, որ Արցախը պետք է բանակցությունների սեղանի շուրջ չլինի: Սա իր հետ բերում է որոշակի բարդություններ: Մեր պատկերացումն այն է, որ մենք չենք կարող Արցախի հարցը լուծել առանց նրա ընտրված ներկայացուցիչների: Մենք չենք կարող որոշումներ կայացնել Արցախի ընտրված ներկայացուցիչների փոխարեն»,- հայտարարեց վարչապետը:

Լիբանանի նախագահը Հայաստան այցելելու հրավերներ է ստացել
1420:36
Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի զինված ուժերի միջև համագործակցությանն առնչվող հարցեր
1720:30
Հայաստանում Պակիստանի առաջին դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Վահագն Խաչատուրյանին
2320:18
«ԵՊՀ-ի ռեկտորն ու Վան Գոգի կովը»․ Կարեն Հեքիմյան
3719:54
«Փաշինյանը, չգիտես ինչու, մոռացել է Ռուբեն Վարդանյանին, որը խոշոր ներդրումներ է արել ՀՀ-ում»․ Հակոբ Բադալյան
5519:36
«Պետության ղեկավարի հայտարարությունը դուրս է տնտեսագիտական ու դիվանագիտական պատկերացումներից»․ Հրայր Կամենդատյան
6718:48
Կանադան գումար կհատկացնի Ուկրաինայի համար հրթիռներ ձեռք բերելու նպատակով
13118:19
««Նիսյա» թե «նաղդ»՝ սա քաղաքական կոռուպցիա է»․ Սուրեն Սուրենյանց
6618:06