Երևանը հերքում է ռուսական ԶԼՄ-ների հրապարակումները՝ համաձայն որի՝ Փաշինյանի պապը կռվել է Կարմիր բանակի դեմ

Մայիսի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ տեղադրելով իր պապի լուսանկարը: «Նիկոլ Փաշինյան, 1913-1943։ Ծառայել է 138-րդ հրաձգային դիվիզիայի 554-րդ հրաձգային գնդում։ Հավերժ փառք հայրենիքի համար ընկածներին»,- գրել էր նա։
Ռուսական մի շարք լրատվամիջոցներում հրապարակումներ էին տարածվել, ըստ որի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պապը Հայրենական Մեծ պատերազմում կռվել է Կարմիր բանակի դեմ։
Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն այս հրապարակումներն անընդունելի սուտ է որակել։
«Հայրենիքի ազատության համար պայքարած վետերանի հիշատակը զրպարտող նման կեղծ տեղեկությունների տարածումը, հատկապես Մեծ Հաղթանակի տարեդարձի տարում, սրբապղծություն է»,- ընդգծել է Մանե Գևորգյանը։ Հերքումը տեղ է գտել ՀՀ արտաքին գործերի նախարարության Telegram ալիքում:
Ըստ Գևորգյանի՝ նման նյութերը տարածվում են որոշակի շրջանակների կողմից՝ քաղաքական նպատակներով:
«Տարածման աղբյուրների ամենամակերեսային վերլուծությունը վկայում է, որ այդ կեղծիքի հեղինակները նպատակ ունեն սեպ խրելու հայ–ռուսական եղբայրական հարաբերությունների մեջ, և իրենց նպատակին հասնելու համար չեն խորշում Հայրենական մեծ պատերազմի վետերաններին և հերոսներին զրպարտելուց»,- հավելել է Գևորգյանը:
Գևորգյանը հատուկ ընդգծել է, որ Հայաստանի վարչապետի պապը Նիկոլ Առաքելի Փաշինյանն է, ոչ թե «ոմն Նիկոլայ Վարդանի Փաշինյան», ում անունը հիշատակվում է հրապարակումներում։

«Ուկրաինայում բրիտանական ցանկացած ռազմական օբյեկտ Ռուսաստանի համար օրինական թիրախ է»․ ՌԴ ԱԳՆ
514:43
«ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի անցկացումը ձեռնտու չէ ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանը»․ Հայկ Այվազյան
3214:24
«Թրամփն ու նրա թիմը հասկանում են անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի պահանջները»․ Ռյաբկով
6914:13
«Ընտրություններին մասնակցությունը կլինի պատասխան նրանց, ովքեր ցանկանում են թուլացնել Ռուսաստանը»․ Լավրով (տեսանյութ)
7614:00
«Նստեցրել ես. դինջացա՞ր»․ Բագրատ Միկոյան (տեսանյութ)
4913:36
Ռուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանին (տեսանյութ)
12713:30
«Ձեր ձայնի բարձր տոնայնությունն ազդում է ինձ վրա», «դուք էլ իմ վրա եք ազդում». վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
5213:24
«Պարո՛ն Հովակիմյան, գետինը չեք մտնո՞ւմ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
6313:18