#Apple-ը հրաժարվել է ԱՄՆ իշխանությունների համար ապահովել օգտատերերի տվյալների մշտական հասանելիությունը

Ամերիկյան Apple կորպորացիան մտադիր չէ ԱՄՆ իշխանություններին տրամադրել իր թողարկած սարքերից օգտվող անձանց մասին տեղեկատվություն՝ մշտական հիմունքներով, բայց պատրաստ է շարունակել համագործակցել հետաքննության շրջանակում: Այս մասին ասվում է կորպորացիայի հայտարարության մեջ, որը հրապարակել է նաև The Verge պորտալը:
ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Apple-ի որոշումը՝ իրավապահներին չտրամադրել հանցագործների սմարթֆոնների վրա առկա տվյալները, վտանգավոր է և անընդունելի: Նա նշել է, որ ընկերության կողմից համագործակցությունից հրաժարվելու պատճառով ՀԴԲ-ի մասնագետները ստիպված են եղել իրենց ուժերով կոտրել Սաուդյան Արաբիայի զինծառայող Մուհամմադ Սաիդ ալ-Շամրանի երկու սմարթֆոնները: 2019 թվականի դեկտեմբերին Ֆլորիդայի ռազմաբազայում կրակոցների հետևանքով զոհվել էր չորս մարդ, այդ թվում՝ սաուդցի հրաձիգը:

«Snob»-ի տնօրեն Մարինա Գևորգյանը հայտնվել է «Ռուսաստանի 1000 լավագույն մենեջերներ»-ի ցանկում
1319:54
Ջավախահայերը Նիկոլ Փաշինյանից պահանջում են ներողություն խնդրել Աժ ամբիոնից
4819:36
Մեկնարկել է «Մտորումներ «Թրիփփ»-ի մասին» աշխատաժողովը (տեսանյութ)
3819:18
«Զավթողական ծրագրի քարոզիչները հայտարարում են, թե հայ հանրությունը պատրաստ չէ խաղաղության». Տաթևիկ Հայրապետյան
4319:00
«Եվրոպային կարտոֆիլի պակաս է սպառնում»․ #FT
12918:18
Մարտուն Գրիգորյանի կալանքը երկարաձգվեց երեք ամսով
6117:54
«Նիկոլին ապագայի համար պետք չեն կիրթ ու սեփական դատողությունն ունեցող քաղաքացիներ». Արմեն Հովասափյան
6617:42
Գառնահովիտի դպրոցի 49-ամյա տնօրենն ինքնասպան է եղել
9416:31