«Մի գնացեք թաղում, դրանից աշխարհը չի փլվի». Նիկոլ Փաշինյան
![]() 423 Երեքշաբթի, 19 մայիսի, 2020 թ., 19:00 «Մենք արդեն դեպքեր ունենք, որ թաղումները դառնում են համատարած բռնկումների պատճառ: Իրար քիթ մտած չխոսել, այո, թաղում չգնալ, եթե շատ հարազատ մարդու մասին չէ խոսքը: Մի գնացեք թաղում, դրանից աշխարհը չի փլվի: Եթե գնում եք թաղում, ևս 10 մարդու մահվան ուղեգիր եք տալիս դրանով, գնալու էությունը ո՞րն է: Մեր հանգուցյալը դրանից ավելի գոհ ու շնորհակա՞լ է մնում: Իհարկե՝ ոչ»,- այսօր ֆեյսբուքյան ուղիղի եթերի ժամանակ՝ խոսելով կորոնավիրուսի դեմ պայքարի մասին, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ ամենամեծ պրոբլեմն այն է, որ համայնքներում ու Երևանում թաղումները կազմակերպվում են այնպես, կարծես ոչինչ չի եղել: «Եկել է ժամանակը, որ մենք բազմակի լրջությամբ վերաբերվենք իրավիճակին: Եթե մենք այս տեմպը չկոտրենք, մայիսի 29-ին կունենանք կորոնավիրուսի 10 000, հունիսի 12-ին՝ 20 000, հունիսի վերջին՝ մոտավորապես 30 000 դեպք՝ հարյուրավոր մահերով, ինչը նշանակում է, որ մենք ստիպված կլինենք կրկին մտցնել հնարավոր ամենախիստ սահմանափակումները: Մենք թվերի շատ կտրուկ աճ ենք ունենում: Մենք բավականին մեծ խնդրի առաջ ենք կանգնած այս պահին, և այդ խնդրի պատճառն այն է, որ մենք բոլորս բավարար լրջությամբ չենք վերաբերվում կորոնավիրուսին»,- ասել է Փաշինյանը: |

«Սալիկապատման նպատակով հատկացված գումարը մսխվել է»․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
3814:48
«Արցախն ուրանաք, բայց որ մարդիկ պատահմամբ քաղաքը գյուղ են անվանել, վայնասուն դնե՞ք»․ Դավիթ Ղահրամանյան
4114:42
Կարո Օկումուշյանի տնային կալանքը երկարաձգվեց (տեսանյութ)
5814:30
Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
7113:54
«Անհնար է հանդիպել լուրջ տղամարդու, ով կրում է կոստյում և ապարանջան»․ Սուրեն Ներսիսյան
9413:06
«Հյուսիսային Աֆրիկայից եկող տաք օդային զանգվածները շարժվում են դեպի Եվրոպա»․ Լևոն Ազիզյան
11412:48
Աջափնյակում սպանության գործով 1 անձ կալանավորվել է, 5-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
9312:42
«Ում պատմես այս թալանի մասին, չի հավատա»․ Արթուր Չախոյան (տեսանյութ)
9212:24
